«Իզի Փեյ» ՍՊԸ-ն դրամական աջակցություն է տրամադրում Տնտեսագիտական միջազգային օլիմպիադայի հանրապետական փուլի կազմակերպման և անցկացման համար

«Իզի Փեյ» ՍՊԸ-ն դրամական աջակցություն է տրամադրում Տնտեսագիտական միջազգային օլիմպիադայի հանրապետական փուլի կազմակերպման և անցկացման համար

  • 25 Հնվ, 2024
  • Նորություններ

«Իզի Փեյ»-ը և «Վարքագծային որոշումների կենտրոն»-ը, կարևորելով ֆինանսական և տնտեսագիտական ոլորտների զարգացումը Հայաստանում, կնքել են փոխըմբռնման հուշագիր Տնտեսագիտական միջազգային օլիմպիադայի կազմակերպման շուրջ։ Համագործակցության շրջանակում «Իզի Փեյ»-ը հանդիսանում է օլիմպիադայի հանրապետական փուլի գլխավոր գործընկեր։

Ընկերությունը հանձն է առնում տրամադրել ֆինանսական աջակցություն օլիմպիադայի հանրապետական փուլի կազմակերպման և անցկացման համար։

«Վարքագծային որոշումների կենտրոն»-ի կողմից ներկայացվող Տնտեսագիտական օլիմպիադան ուղղված է տնտեսագիտական գրագիտության բարձրացմանը և նախատեսված է Հայաստանի ավագ դպրոցներում սովորող աշակերտների համար։ Օլիմպիադայի հանրապետական փուլը հաղթահարած աշակերտները կմասնակցեն միջազգային փուլին, որը տեղի կունենա Հունաստանում։

Դառնալով օլիմպիադայի գործընկեր՝ «Իզի Փեյ»-ն իր աջակցությունն է հայտնում ազգային կրթական ծրագրերին և ֆինանսատնտեսագիտական գիտելիքների զարգացմանը Հայաստանում։ Այս համագործակցությունը ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր մաս է կազմում։

Օլիմպիադայի գրանցումները բաց են մինչև փետրվարի 15-ը։ Դպրոցների ներկայացուցիչները կարող են գրանցել իրենց դպրոցը օլիմպիադային մասնակցելու համար այստեղ՝ lp.econfun.org/olympiad-in-armenia։

Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար