Հրավիրելը պարզ է, easywallet հրավիրելը՝ ավելի պարզ

easywallet-ում արդեն հասանելի է նոր՝ «Հրավիրիր ընկերոջդ» գործառույթը, որի շնորհիվ կարող ես հրավիրել ընկերներիդ ու ընտանիքիդ անդամներին և ամեն հրավերի դիմաց ստանալ 1000 easycoin: Իսկ հրավիրված ընկերներդ կստանան 500 easycoin:
  • 29 Հուլ, 2023
  • EasyWallet

Բարև՜:

easywallet-ում արդեն հասանելի է նոր՝ «Հրավիրիր ընկերոջդ» գործառույթը, որի շնորհիվ կարող ես հրավիրել ընկերներիդ ու ընտանիքիդ անդամներին և ամեն հրավերի դիմաց ստանալ1000 easycoin: Իսկ հրավիրված ընկերներդ կստանան 500 easycoin:

1 easycoin = 1 ՀՀ դրամ

Ընկերոջդ՝ easywallet-ով կատարած 1000 դրամ և ավելի արժողությամբ առաջին գործարքը քեզ և նրան կբերի easycoin-ներ: Հաջողված գործարքից անմիջապես հետո դուք կստանաք բոնուսները ստանալու մասին հաստատող ծանուցումներ և հենց այդ սպասված բոնուսները easywallet-ի ձեր հաշիվներին:

Այս գործառույթի առանձնահատկությունն այն է, որ դու հնարավորություն ունես հրավիրել անսահմանափակ թվով ընկերների: Դա նշանակում է, որ դու կստանաս 1000 easycoin ուղարկածդ ամեն հրավերի դիմաց: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ 10 ընկերոջ հրավիրելու դեպքում կստանաս 10,000, իսկ 100 ընկերոջ հրավիրելու դեպքում՝ 100,000 easycoin։



Ինչպե՞ս մասնակցել


Առաջարկին մասնակցելու համար անհրաժեշտ է easywallet-ում անցնել նույնականացում, կցել անձնագիր/ID քարտ, բանկային քարտ կամ բացել անվճար բանկային հաշիվ հենց հավելվածում:

Երբ արդեն նույնականացված օգտատեր ես, գլխավոր էջում սեղմիր «Հրավիրիր ընկերոջդ» կոճակը և ընտրիր հրավիրելու եղանակներից մեկը (QR կոդ/SMS հաղորդագրություն/մեսենջերներ)։ Այսպիսով՝ դու կիսվում ես հրավերի՝ քո անհատական հղումով: Կարևոր է հիշել, որ առաջարկին կարող են մասնակցել այն հրավիրված օգտատերերը, որոնք չեն անցել գրանցման կամ նույնականացման փուլը 2022 թ․-ի հուլիսի 1-ից հետո:

Առաջարկի մասին քեզ հետաքրքրող մյուս հարցերի պատասխանները կգտնես invite.easypay.am կայքէջում:


Մենք մեր օգտատերերին առաջարկում ենք նորարարական լուծումներ, որոնք պարզեցնում են ֆինանսական գործարքներն ու բարելավում նրանց փորձառությունը ֆինանսական աշխարհում: «Հրավիրիր ընկերոջդ» գործառույթի նպատակը թվային վճարումների պարզությունն ու առավելությունները ավելի լայն լսարանի շրջանում տարածելն է:

Դու նույնպես մասնակցիր առաջարկին, խրախուսիր թվային վճարումներ կատարելու հարմարավետությունը քո ընկերների շրջանում և ստացիր easycoin-ներ: Առաջարկը հասանելի է մինչև դեկտեմբերի 31-ը։

Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար