Կորպորատիվ վաճառքների մասնագետ
Աշխատանքի նկարագրություն՝
EasyPay թիմը փնտրում է պատասխանատվության բարձր զգացումով, հաղորդակցման և բանակցություններ վարե լուգերազանց հմտություններով անձի՝ կորպորատիվ վաճառքների մասնագետի թափուր հաստիքը համալրելու նպատակով։
Աշխատանքային պարտականություններ
- Կատարել շուկայի վերլուծություն և ստեղծել պոտենցիալ հաճախորդների տվյալների բազա
- Ներգրավել նոր B2B գործընկերներ (փոքր և միջին բիզնես), մասնակցել հանդիպումներին և վարել բանակցություններ
- Վարել նոր ներգրաված գործընկերների համակցման նախագծերը (իրավաբանական փաթեթի կազմում և վարում համակարգում)
- Աշխատել առկա և նոր գործընկերների հետ, ապահովել նրանց հետ հետադարձ կապն ու տեխնիկական աջակցությունը
- Տեղում գործընկերների համար անցկացնել դեմո և թրեյնինգներ
- Մշակել և խմբավորել նամակները, հայտերը, առաջարկները
- Նպաստել կորպորատիվ հաճախորդների հետ հարաբերությունների ստեղծմանը, ամրապնդմանը, պահպանմանն ու
- Տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն և հաշվետվություններ անմիջական ղեկավարին։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն
- ֆինանսական և ՏՏ ոլորտների գիտելիքներ
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ վաճառքների կամ սպասարկման ոլորտում
- Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
- Բանակցություններ վարելու հմտություն և արագ կողմնորոշվելու ունակություն
- Թիմում արդյունավետ աշխատելու հմտություն
- Սթրեսակայունությունը և միջանձնային հարաբերությունները կառավարելու հմտություններ
- Սովորելու և ինքնազարգանալու ձգտում։
Պահանջվող թեկնածուի մակարդակը: Միջին մակարդակ
Լրացուցիչ տեղեկություն
Եթե Ձեր գիտելիքները, մասնագիտական փորձը և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստաքի պահանջներին և Դուք հետաքրքրված եք միանալու EasyPay թիմին, խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականը (CV, Resume) ուղարկել korporotiv-vacarkneri-masnaget@e.hirebee.ai էլ․ հասցեով՝ մինչև հայտարարության վերջնաժամկետը, վերնագիր "Subject" տողում պարտադիր նշել հաստիքի անվանումը։ Մենք բարձր ենք գնահատում Ձեր հետաքրքրվածությունը EasyPay-ի նկատմամբ, այնուամենայնիվ հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրված թեկնածուները։
Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար