Սոցիալական մեդիայի մասնագետ
Երևան
Ամբողջ դրույք
Վերջնաժամկետ
30 Ապր, 2021
Աշխատանքի նկարագրություն՝
Իզի Փեյ թիմը փնտրում է փորձառու և կրեատիվ մասնագետի՝ լրիվ դրույքով Սոցիալ մեդիա մարքեթինգի /SMM/ մասնագետի թափուր հաստիքը համալրելու նպատակով: Մենք փնտրում ենք մասնագետի, ով կդառնա մեր ընկերության սոցիալական մեդիա մարքեթինգի շարժիչ ուժը:
Աշխատանքային պարտականություններ
- Կառավարել Ընկերության սոցիալական էջերը
- Առաջարկել ամենօրյա SMM կոնտենտ, ռազմավարական պլան տարբեր սոցիալական հարթակների համար
- Մշակել և իրականացնել առցանց գովազդային արշավներ, մրցույթներ, միջոցառումներ
- Կազմել շաբաթական հաշվետվություններ
- Սերտորեն համագործակցել դիզայնի և թվային մարքեթինգի թիմերի հետ
- Իրականացնել ընկերության գործընկերների և հաճախորդների առցանց հարթակների ուսումնասիրություն, մոնիթորինգ:
Անհրաժեշտ հմտություններ
- Մարքեթինգային գիտելիքներ
- Facebook ad manager-ի գերազանց իմացություն ու աշխատանքային փորձ
- Առաջատար սոցիալական մեդիաների հետ աշխատելու առնվազն 1 տարվա փորձ
- Սոցիալական մեդիայում ամենօրյա կոնտենտ ստեղծելու ունակություն
- Համակարգչային գրագիտություն
- Մանրուքներին ուշադրություն դարձնելու ունակություն
- Ստեղծագործ ու ճկուն մտածելակերպ
- Սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն
- Լարված իրավիճակներում աշխատելու կարողություն
- Արագ կողմնորոշվելու ունակություն
- Պատասախանատվության բարձր զգացում
- Ինքնուրույն և թիմում աշխատելու ունակություն
- Սովորելու/զարգանալու ունակություն/ցանկություն
- Բանավոր և գրավոր հաղորդակցման հրաշալի հմտություններ
- Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն:
Պահանջվող թեկնածուի մակարդակը: Ավագ
Լրացուցիչ տեղեկություն
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուներին խնդրում ենք ինքնակենսագրականները /նկարով/ ուղարկել career@easypay.am հասցեով: Հաղորդագրության վերնագիր դաշտը անհրաժեշտ է լրացնել հետևյալ կերպ` «Սոցիալ մեդիա մարքեթինգի /SMM/ մասնագետ»:
EasyPay-ի թիմի անդամ դառնալու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը career@easypay.am էլ. հասցեին կամ լրացրեք օնլայն հայտը:
Ներբեռնեք EasyWallet հավելվածը IOS և Android համակարգերի համար
Լրացնել հայտը
Օնլայն դիմում
Հայտը հաջողությամբ ուղարկվեց