Ներքին դիտարկումների մասնագետ

Վերջնաժամկետ
22 Հուլ, 2020

Աշխատանքի նկարագրություն՝

EasyPay թիմը փնտրում է պատասխանատվության բարձր զգացումով անձի՝ Ներքին դիտարկումների մասնագետի թափուր հաստիքը համալրելու նպատակով: Մենք փնտրում ենք վերլուծելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն ունեցող մասնագետի, ով կդառնա մեր թիմի անբաժանելի մասը:

Աշխատանքային պարտականություններ

  • ՀՀ օրենսդրության և Ընկերության ներքին իրավական ակտերով սահմանված կարգով հաճախորդների կողմից կատարված ֆինանսական գործարքների՝ դրանց աղբյուների և ուղղությունների, առանձին հաճախորդների մասով Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի (ՓԼ/ԱՖ) մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով և ծավալով վերլուծությունների իրականացում,
  • Ընկերության պրոդուկտների տիրույթներում գրանցված հաճախորդների և դրամական փոխանցումների մոնիթորինգի իրականացնում,
  • ՀՀ օրենսդրության և Ընկերության ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով սահմանված կարգով Ընկերության և հաճախորդների գործարքների ուսումնասիրություն, վերլուծություն, միջազգային գործարքների և ընթացիկ դիտարկումների իրականացնում, օբյեկտիվ հիմքերի առկայության պայմաններում գործարքի և հաճախորդի հաշվառման հաշվի կասեցում, սառեցում և այլ անհրաժեշտ քայլերի ձեռնարկում,
  • ՀՀ օրենսդրության և Ընկերության ներքին իրավական ակտերով պարտադիր տեղեկացման ենթակա և կասկածելի գործարքների վերաբերյալ հաշվետվությունների կազմում և տրամադրում ՀՀ ԿԲ,
  • Հաճախորդներին ըստ ռիսկային խմբերի դասակարգման գործընթացի հսկողություն, հաճախորդի ռիսկի դասի փոփոխության վերաբերյալ որոշման նախաձեռնում,
  • ՓԼ/ԱՖ-ի դեմ պայքարի գործընթացի կանոնակարգման գծով մասնակցություն Ընկերության ներքին իրավական ակտերի մշակման, լրամշակման և հաստատմանը,
  • Միջազգային փորձի, ստանդարտների և առանձին կաննոնների, ներպետական մարմինների հայեցակարգերի, ուղեցույցերի և այլ նյութերի ուսումնասիրություն, դրա արդյունքներով համապատասխան արդիականացման առաջարկների ներկայացում,
  • Ռիսկերի գնահատում, զսպման մեխանիզմների մասով առաջարկների ներկայացում։

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն (տնտեսագիտական կամ իրավաբանական կրթությունը նախընտրելի է),
  • Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում, նախընտրելի է ՓԼ/ԱՖ կանխարգելման կամ հաճախորդների սպասարկման մասնաճյուղային ոլորտում,
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
  • MS Office,ՀԾ ծրագրերի լավ իմացություն,
  • Վճարահաշվարկային կազմակերպությունների կամ Բանկերի գործունեությունը կարգավորող օրենսդրության ընդհանուր իմացություն,
  • ՓԼ/ԱՖ ոլորտը կարգավորող իրավական ակտերի իմացություն

Պահանջվող թեկնածուի մակարդակը: Միջին մակարդակ

Լրացուցիչ տեղեկություն

Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուներին խնդրում ենք ինքնակենսագրականները ուղարկել career@easypay.am հասցեով: Հաղորդագրության վերնագիր դաշտում անհրաժեշտ է նշել պաշտոնի անվանումը՝ «Ներքին դիտարկումների մասնագետ»:

Send
EasyPay-ի թիմի անդամ դառնալու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը career@easypay.am էլ. հասցեին կամ լրացրեք օնլայն հայտը:

Ներբեռնեք EasyWallet հավելվածը IOS և Android համակարգերի համար