Կոմունիկացիոն կենտրոնի ղեկավար

Վերջնաժամկետ
09 Հոկ, 2020

Աշխատանքի նկարագրություն՝

EasyPay թիմը փնտրում է պատասխանատվության բարձր զգացումով անձի՝ Կոմունիկացիոն կենտրոնի ղեկավարի թափուր հաստիքը համալրելու նպատակով: Մենք փնտրում ենք վերլուծական և գործնական ճկուն մտածելակերպով, ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակությամբ մասնագետի, ով կդառնա մեր թիմի անբաժանելի մասը:

Աշխատանքային պարտականություններ

  • Իրականացնել Կոմունիկացիոն կենտրոնի աշխատանքների պլանավորում, կազմակերպում և համակարգում՝ ապահովելով բարձր որակ և արդյունավետություն
  • Կազմել Կոմունիկացիոն կենտրոնի աշխատանքների ժամանակացույցը աշխատակիցների ճիշտ բաշխումը ապահովելու նպատակով
  • Կազմել Կոմունիկացիոն կենտրոնի աշխատանքի արդյունքների/ցուցանիշների վերաբերյալ օրական, շաբաթական հաշվետվություններ, ինչպես նաև աշխատանքի գնահատման արդյունքների վերաբերյալ ամսական հաշվետվություններ
  • Կազմակերպել և կառավարել Կոմունիկացիոն կենտրոն մուտք եղած ամբողջ տեղեկատվության մշակման և վերահասցեագրման գործընթացը
  • Կանոնակարգել, կառավարել և վերահսկել հաճախորդների հեռախոսազանգերի մշակումը, ստացված տեղեկության ու հաղորդագրությունների գրանցումը և համապատասխան տեղեկատվական հոսքերը
  • Կանոնակարգել և կառավարել հաճախորդների կողմից ներկայացված խնդիրների լուծման գործընթացը
  • Իրականացնել Կոմունիկացիոն կենտրոնի սպասարկման որակի ստուգման/մոնիթորինգի աշխատանքներ
  • Առաջարկել Կոմունիկացիոն կենտրոնի աշխատանքների արդյունավետությունը բարելավելու լուծումներ ու աշխատանքային գործիքներ
  • Պարբերաբար և ժամանակին Կոմունիկացիոն կենտրոնի աշխատակիցներին տեղեկացնել Ընկերության քաղաքականությունների և ընթացակարգերի ցանկացած փոփոխության մասին
  • Ապահովել աշխատակիցների ուսուցման/վերապատրաստման գործնթացը, ներառյալ նոր աշխատակիցների համար ներածական ուսուցման գործնթացը և հետևել ուսուցման/վերապատրաստման արդյունքում ձեռք բերված գիտելիքների կիրառմանը
  • Իրականացնել աշխատակիցների աշխատանքի գնահատում՝ ապահովելով առողջ աշխատանքային միջավայր և բարձր մոտիվացիա
  • Ընթացիկ աշխատանքների մասին հաշվետու լինել Մանրածախ սպասարկման վարչության ղեկավարին

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն կրթություն, ցանկալի է կառավարման կամ բիզնեսի ոլորտում
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ղեկավար պաշտոնում, ցանկալի է կոնտակտային/զանգերի կենտրոնում
  • Հաճախորդների սպասարկման ոլորտում հարուստ գիտելիքների և փորձի առկայություն
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Կազմակերպչական հմտություններ և ուշադրություն մանրուքներին
  • Առաջնորդության և կառավարման գերազանց հմտություններ,
  • Միջանձնային շփման և ակտիվ լսելու ունակություն,
  • Լարված և սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն
  • Արագ կողմնորոշվելու ունակություն,
  • MS Office ծրագրային փաթեթին (Word, Excel, Power Point, Outlook) տիրապետում

Պահանջվող թեկնածուի մակարդակը: 

C մակարդակ


Լրացուցիչ տեղեկություն

Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուներին խնդրում ենք ինքնակենսագրականները ուղարկել career@easypay.am հասցեով: Հաղորդագրության վերնագիր դաշտում անհրաժեշտ է նշել պաշտոնի անվանումը՝ "Կոմունիկացիոն կենտրոնի ղեկավար"

Send
EasyPay-ի թիմի անդամ դառնալու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը career@easypay.am էլ. հասցեին կամ լրացրեք օնլայն հայտը:

Ներբեռնեք EasyWallet հավելվածը IOS և Android համակարգերի համար