Թվային Մարքեթինգի Մասնագետ

Վերջնաժամկետ
15 Դեկ, 2020

Աշխատանքային պարտականություններն են

• Պլանավորել և իրականացնել թվային արշավներ, ներառյալ WEB, SEO/SEM, email, Social Media

• Աշխատել ընկերության այլ ստորաբաժանումների հետ՝ ռազմավարություն մշակելու, իրականացնելու և վերահսկելու նպատակով

• Իրականացնել շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն, թրենդների, թվային նոր գործիքների հետևողական ուսումնասիրություն

• Ստեղծել, գրել և խմբագրել քոնթենք՝ հարմարեցնելով տարբեր մեդիա հարթակներին

• Աշխատել թվային մարքեթինգի ծառայություններ մատուցող այլ ընկերությունների հետ՝ մարքեթինգային արշավներ իրականացնելու համար

• Իրականացնել աշխատանքներ որոնողական համակարգերում օրգանիկ վարկանիշը բարձրացնելու համար

• Օպտիմալացնել SEO արշավները, մշտադիտարկել և հետևել արշավի ընթացքին՝ կատարելով խմբագրումներ

• Կազմել շաբաթական/ամսական կտրվածքով հաշվետվություններ թվային բոլոր արշավների կատարման և արդյունավետության մասին

Պահանջվող որակավորումներն են

• Բակալավրի/մագիստրոսի աստիճան մարքեթինգի կամ հարակից ոլորտներում

• 1-3 տարվա աշխատանքային փորձ թվային մարքեթոլոգի հաստիքում

• SEO/SEM, email, սոցիալական մեդիա և/ կամ գովազդային արշավներ վարելու և ղեկավարելու փորձ

• Ստեղծագործական միտք՝ թիրախային լսարաններին ճիշտ քոնթենթ հասցնելու համար

• Կայքի և հավելվածների վերլուծության գործիքների լավ իմացություն

• Google Ads արշավներ ստեղծելու և օպտիմալացնելու փորձ

• Ուժեղ վերլուծական հմտություններ

• Տեղեկացվածություն թվային մարքեթինգի և արդյունքների չափման վերջին թրենդներից

• Թվային վերլուծություններ կատարելու փորձ

• Գրելու, խմբագրելու, ներկայացնելու, հաղորդակցվելու և զեկուցելու գերազանց հմտություններ

• Կազմակերպչական ուժեղ հմտություններ և մանրուքների նկատմամբ ուշադրություն

• Պատասխանատվության բարձր զգացում

Բոլոր հետաքրքրված և համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները career@easypay.am էլ. Փոստի հասցեին `վերնագրում նշելով «Թվային Մարքեթինգի մասնագետ»։

Send
EasyPay-ի թիմի անդամ դառնալու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը career@easypay.am էլ. հասցեին կամ լրացրեք օնլայն հայտը:

Ներբեռնեք EasyWallet հավելվածը IOS և Android համակարգերի համար