Կորպորատիվ վաճառքների և սպասարկման բաժնի մասնագետ

Վերջնաժամկետ
15 Դեկ, 2020

Աշխատանքի նկարագրություն

Իզի Փեյ թիմը փնտրում է պատասխանատվության բարձր զգացումով, հաղորդակցման և բանակցություններ վարելու գերազանց հմտություններով մասնագետի՝Կորպորատիվ վաճառքների և սպասարկման բաժնի մասնագետ թափուր հաստիքը համալրելու նպատակով

Աշխատանքային պարտականություններ

  • Կատարել շուկայի վերլուծություն և ստեղծել պոտենցիալ հաճախորդների տվյալների բազա

  • Ներգավել նոր B2B գործընկերներ (փոքր և միջին բիզնես), մասնակցել հանդիպումներնին և վարել բանակցություններ

  • Վարել նոր ներգրաված գործընկերների համակցման նախագծերը և ապահովել պրոդուկտների/վճարատեսակների մեկնարկը (իրավաբանական փաթեթի կազմում և վարում համակարգում, նոր վճարատեսակների համակցման աշխատանքների ապահովում)

  • Իրականացնել գործող վճարատեսակների գործընկերների ընթացիկ սպասարկում (նրանց կողմից բարձրացված առաջարկների, հարցերի, բողոքների հաշվառում, վերլուծում և ուղղորդում համապատասխան պատասխանատու ստորաբաժանումներին, բարձրացված խնդիրների լուծման վերահսկողություն, համագործակցության ընդլայնում)

  • Ապահովել գործընկերների հետ հետադարձ կապը, իրականացնել բավարարվածության մակարդակի գնահատում,

  • Տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն և հաշվետվություններ անմիջական ղեկավարին։

  • Նպաստել կորպորատիվ հաճախորդների հետ հարաբերությունների ստեղծմանը, ամրապնդմանը, պահպանմանն ու զարգացմանը

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն կրթություն,

  • Վաճառքների իրականացման հմտություններ,

  • ֆինանսական և ՏՏ ոլորտների գիտելիքներ,

  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,

  • Բանակցություններ վարելու հմտություններ, արագ կողմնորոշվելու ունակություն,

  • Հաճախորդների հետ շփման կարողություն,

  • Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ,

  • Արագ կողմնորոշվելու ունակություն,

  • Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն։

Լրացուցիչ տեղեկություն (պարտադիր)

  • Եթե Ձեր գիտելիքները, մասնագիտական փորձը և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և Դուք հետաքրքրված եք միանալու «Իզի Փեյ» թիմին, խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականը (CV, Resume) ուղարկել career@easypay.am էլ.փոստի հասցեին՝ մինչև հայտարարության վերջնաժամկետը՝ վերնագիր (subject) տողում պարտադիր նշելով հաստիքի անվանումը։

Send
EasyPay-ի թիմի անդամ դառնալու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը career@easypay.am էլ. հասցեին կամ լրացրեք օնլայն հայտը:

Ներբեռնեք EasyWallet հավելվածը IOS և Android համակարգերի համար