Սարքավորումների մոնիթորինգի մասնագետ

Վերջնաժամկետ
15 Դեկ, 2020

Աշխատանքի նկարագրություն՝

Իզի Փեյ թիմը փնտրում է պատասխանատու աշխատակցի՝ Սարքավորումների մոնիթորինգի մասնագետի թափուր հաստիքը համալրելու նպատակով: Մենք փնտրում ենք վերլուծելու և նախաձեռնողական ճկունություն ունեցող, վճռական մասնագետի, ով կդառնա մեր թիմի անբաժանելի մասը:

Աշխատանքային պարտականություններ

  • Հայտնաբերել սարքերի տեխնիկական խնդիրները,
  • ուսումնասիրել և իրականացնել խնդիրների վերացման նկատմամբ վերահսկողություն,
  • մուտքագրել տվյալները ընկերության ադմինիստրատիվ ինտերֆեյս,
  • մշակել ինչպես մուտքագրված, այնպես էլ առկա տվյալները, խմբագրել և կատարել համապատասխան գործողություններ,
  • պարբերաբար տրամադրել ամփոփ վիճակագրություն,
  • բացված խնդիրները մուտքագրել համապատասխան համակարգ և զեկուցել ընթացիկ խնդիրները

Անհրաժեշտ հմտություններ

  • Կրթություն ՏՏ ոլորտում
  • Windows օպերացիոն համակարգի լավ իմացություն
  • համակարգչային ցանցի ստեղծման և շահագործման վերաբերյալ բավարար գիտելիքների առկայություն,
  • համակարգչի բաղադրիչ սարքավորումների և մասերի, վերջիններիս շահագործման նպատակային նշանակության վերաբերյալ ամփոփ գիտելիքներ,
  • միաժամանակ մի քանի ուղություններով աշխատելու ունակություն
  • լարված իրավիճակում աշխատելու կարողություն,
  • կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման,
  • հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
  • թիմային աշխատանք:

Պահանջվող թեկնածուի մակարդակը: Միջին մակարդակ

Լրացուցիչ տեղեկություն

Եթե Ձեր գիտելիքները, մասնագիտական փորձը և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և Դուք հետաքրքրված եք միանալու «Իզի Փեյ» թիմին, խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականը (CV, Resume) ուղարկել career@easypay.am էլ.փոստի հասցեին՝ մինչև հայտարարության վերջնաժամկետը՝ վերնագիր (subject) տողում պարտադիր նշելով հաստիքի անվանումը

Send
EasyPay-ի թիմի անդամ դառնալու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը career@easypay.am էլ. հասցեին կամ լրացրեք օնլայն հայտը:

Ներբեռնեք EasyWallet հավելվածը IOS և Android համակարգերի համար