Գրաֆիկ Դիզայներ
Աշխատանքի նկարագրություն՝
Իզի Փեյի թիմը փնտրում է ստեղծարար մասնագետի՝ գրաֆիկ դիզայների թափուր հաստիքը համալրելու նպատակով: Մենք փնտրում ենք վճռական և մոտիվացված դիզայների` վերջնական պրոդուկտի վերաբերյալ հստակ պատկերացմամբ: Նախապատվությունը կտրվի այն թեկնածուներին, ովքեր ունեն պրոֆեսիոնալ պորտֆոլիո:
Աշխատանքային պարտականություններ՝
Անհրաժեշտ է մասնագետ, ով՝
կցուցաբերի ստեղծագործական մոտեցում ՝ նոր գաղափարներ կյանքի կոչելու համար,
կստեղծի առաջադրանքին համապատասխան վիզուալներ
կհամագործակցի ստեղծագործական թիմի հետ՝ նոր գաղափարներ իրականացնելու ուղությամբ,
կպատրաստի գրաֆիկական բաներներ, թռուցիկներ, բրոշուրներ, պրեզենտացիաներ, Gif-եր,
դիզայներական լուծումներով կաջակցի մարքեթինգային թիմին՝ շուկայավարման և գովազդային ռազմավարություն վերլուծելիս,
կաշխատի բազմապրոֆիլ տպարանների հետ, կվերանայի դիզայն-կոնցեպտի տարրերը տպագրումից կամ հրապարակումից առաջ` վրիպակները բացառելու նպատակով,
կպահպանի ծրագրերի իրականացման ժամկետները:
Անհրաժեշտ հմտություններ և որակավորումներ՝
Բարձրագույն կրթությունը համապատասխան ոլորտում կդիտվի որպես առավելություն,
կրեատիվ և հետաքրքիր մտածողություն,
վառ երևակայության առկայություն,
Adobe Photoshop, Adobe Illustrator կամ Corel Draw ծրագրերի պարտադիր իմացություն,
միաժամանակ մի քանի ուղղություններով աշխատելու ունակություն,
լարված իրավիճակներում աշխատելու կարողություն,
կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման,
թիմային աշխատանք:
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուներին խնդրում ենք ինքնակենսագրականները /նկարով/ ուղարկել career@easypay.am հասցեով: Հաղորդագրության վերնագիր դաշտը անհրաժեշտ է լրացնել հետևյալ կերպ` «Գրաֆիկ դիզայներ»:
Ներբեռնեք EasyWallet հավելվածը IOS և Android համակարգերի համար