Տնօրենի օգնական
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ՝
Իզի Փեյ թիմը փնտրում է վարժ, գրագետ, հավասարակշռված խոսք և կազմակերպչական ունակություններ ունեցող պատասխանատվության բարձր զգացումով մասնագետի՝ լրիվ դրույքովՏնօրենի օգնականիթափուր հաստիքը համալրելու նպատակով:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տրամադրել Տնօրենին ադմինիստրատիվ աջակցություն` ներառյալ հանդիպումների (նաև՝ առցանց) կազմակերպում, ժամանակացույցերի կազմում
Իրականացնել հանդիպումների պլանավորում և դրանց օրակարգերի, նյութերի և արձանագրությունների շրջանառում
Վարել նամակագրություն և կազմել փաստաթղթեր, կատարել թարգմանություններ, պատասխանել տեղեկատվական հարցումներին
Կառավարել փաստաթղթաշրջանառությունը, կատարել ընդհանուր փաստաթղթերի պատճենում, տպում, լուսապատճենում և համակարգում
Ապահովել Ընկերության ընթացիկ գործունեությանը վերաբերող փաստաթղթերի, ինչպես նաև Ընկերության ներքին փաստաթղթերի պահպանումը և արխիվացումը՝ համաձայն գործող օրենսդրության և Ընկերության ներքին կանոնակարգերով սահմանված կարգի
Ընդունել հեռախոսազանգերը և հաղորդագրությունները, համակարգել և փոխանցել համապատասխան ստորաբաժանումներին
Իրականացնել Տնօրենի կողմից տրված հանձնարարականների կատարման հանդեպ հսկողություն
Անհրաժեշտության դեպքում կատարել այլ պարտականություններ և առաջադրանքներ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բարձրագույն կրթություն, ցանկալի է լեզվաբանական,
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց ունակություն,
Արդյունավետ և կազմակերպված աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն,
Ժամանակի կառավարման հմտություններ
Միջանձնային շփման գերազանց ունակություն, բարեհամբյուր վարվելակերպ
Կոնֆիդենցիալ տեղեկատվության հետ աշխատելու ունակություն
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուներին խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականները career@easypay.am հասցեով:
Հաղորդագրության վերնագիր դաշտը անհրաժեշտ է լրացնել հետևյալ կերպ` «Տնօրենի օգնական»:
Ներբեռնեք EasyWallet հավելվածը IOS և Android համակարգերի համար