HR մասնագետ
Երևան
Ամբողջ դրույք
Վերջնաժամկետ
28 Փտվ, 2021
Աշխատանքի նկարագրություն՝
ԻզիՓեյ թիմը փնտրում է փորձառու և մոտիվացված մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետի,ով կներգրավվի մեր արագ զարգացող կորպորատիվ մշակույթի մեջ և մեր ՄՌԿ թիմի հետ միասին կստեղծի նոր արժեքներ աշխատակիցների համար։
Աշխատանքային պարտականություններ՝
- Կազմել աշխատանքային պայմանագրեր և այլ իրավական ակտեր
- Իրականացնել աշխատողների անձնական տվյալների վարում ևթարմացում
- Վարել աշխատաժամանակի հաշվառման տեղեկագրերը
- Կազմել թափուր հաստիքների մասին հայտարարություններ և տարածել կայքերի, սոց.մեդիայի միջոցով
- Իրականացնել հայտերի առաջնային ֆիլտրում, կազմակերպել և անցկացնել հարցազրույցներ
- Իրականացնել թեկնածուների մասնագիտական և անձնային որակների գնահատում
- Ապահովել նոր աշխատակիցների ադապտացիոն միջոցառումների իրականացումը
- Կազմակերպել և համակարգել ներքին միջոցառումները (թիմ-բիլդինգներ, կորպորատիվ միջոցառումներ և այլն) ՄՌԿ թիմի հետ միասին
- Աջակցել Ընկերության կորպորատիվ մշակույթի ձևավորման ու զարգացման աշխատանքների իրականացմանը
- Այլ ՄՌԿ առնչվող հանձնարարություններ։
Անհրաժեշտ հմտություններ և որակավորումներ՝
- Բարձրագույն կրթություն ՄՌԿ, Բիզնեսի կառավարման կամ հարակից այլ ոլորտում
- Առնվազն 2 տարվա փորձ ՄՌ կառավարման ոլորտում
- ՀՀ աշխատանքային օրենսգրքի իմացություն
- Տեխնիկական և ոչ տեխնիկական տաղանդներ փնտրելու և թիմ համալրելու փորձ
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գրավոր և բանավոր գերազանց տիրապետում
- Հաղորդակցման և ներկայացուցչական գերազանց հմտություններ
- Համակարգչից օգտվելու գերազանց հմտություններ
- ՀԾ ծրագրով աշխատանքային փորձ
- Ժամանակի կառավարման և ժամկետները պահպանելու ունակություն
- Թիմում աշխատելու ունակություն։
Լրացուցիչ տեղեկություն
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուներին խնդրում ենք ինքնակենսագրականները ուղարկել career@easypay.am հասցեով: Հաղորդագրության վերնագիր դաշտը անհրաժեշտ է լրացնել հետևյալ կերպ` «ՄՌԿ մասնագետ»:
EasyPay-ի թիմի անդամ դառնալու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը career@easypay.am էլ. հասցեին կամ լրացրեք օնլայն հայտը:
Ներբեռնեք EasyWallet հավելվածը IOS և Android համակարգերի համար
Լրացնել հայտը
Օնլայն դիմում
Հայտը հաջողությամբ ուղարկվեց