Վաճառքի մասնագետ

Վերջնաժամկետ
30 Ապր, 2021
Աշխատանքի նկարագրություն՝

Իզի Փեյ թիմը փնտրում է պատասխանատվության բարձր զգացումով, հաղորդակցման և բանակցություններ վարելու գերազանց հմտություններով անձի՝ Վաճառքի մասնագետի թափուր հաստիքը համալրելու նպատակով։

Աշխատանքային պարտականություններ
  • Կատարել շուկայի վերլուծություն և ստեղծել պոտենցիալ հաճախորդների տվյալների բազա

  • Ընկերության տերմինալական ցանցի և վաճառակետերի զարգացման նպատակով ներգրավել նոր B2B գործընկերներ (փոքր և միջին բիզնես), մասնակցել հանդիպումներին և վարել բանակցություններ

  • Վարել նոր ներգրաված գործընկերների համակցման նախագծերը (իրավաբանական փաթեթի կազմում և վարում համակարգում)

  • Աշխատել առկա և նոր գործընկերների հետ, ապահովել նրանց հետ հետադարձ կապն ու տեխնիկական աջակցությունը

  • Տեղում գործընկերների համար անցկացնել դեմո և թրեյնինգներ

  • Մշակել և խմբավորել նամակները, հայտերը, առաջարկները

  • Կազմակերպել և իրականացնել տարատեսակ ակցիաներ/միջոցառումներ

  • Նպաստել կորպորատիվ հաճախորդների հետ հարաբերությունների ստեղծմանը, ամրապնդմանը, պահպանմանն ու զարգացմանը

  • Տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն և հաշվետվություններ անմիջական ղեկավարին։

Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթություն

  • ֆինանսական և ՏՏ ոլորտների գիտելիքներ

  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ վաճառքների կամ սպասարկման ոլորտում

  • Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն

  • Բանակցություններ վարելու հմտություն և արագ կողմնորոշվելու ունակություն

  • Թիմում արդյունավետ աշխատելու հմտություն

  • Սթրեսակայունությունը և միջանձնային հարաբերությունները կառավարելու հմտություններ

  • Սովորելու և ինքնազարգանալու ձգտում

  • Ցանկալի է անձնական մեքենայի առկայություն։

Լրացուցիչ տեղեկություն

Եթե Ձեր գիտելիքները, մասնագիտական փորձը և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և Դուք հետաքրքրված եք միանալու «Իզի Փեյ» թիմին, խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականը (CV, Resume) ուղարկել career@easypay.am էլ.փոստի հասցեին՝ մինչև հայտարարության վերջնաժամկետը՝ վերնագիր (subject) տողում պարտադիր նշելով հաստիքի անվանումը։


Send
EasyPay-ի թիմի անդամ դառնալու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը career@easypay.am էլ. հասցեին կամ լրացրեք օնլայն հայտը:

Ներբեռնեք EasyWallet հավելվածը IOS և Android համակարգերի համար