Բիզնես գործընթացների օպտիմալացման մասնագետ
ԵրԵՎան
Ամբողջ դրույք
Վերջնաժամկետ
15 Հուն, 2022
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ՝
Իզի Փեյ թիմը փնտրում է պատասխանատվության բարձր զգացումով անձի՝ Բիզնես գործընթացների օպտիմալացման մասնագետի թափուր հաստիքը համալրելու նպատակով։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Իրականացնել բիզնես գործընթացների գնահատում և վերլուծություն
- Առաջարկել գործող բիզնես գործընթացների օպտիմալացման և բարելավման տարբերակներ
- Իրականացնել բիզնես գործընթացների և ներքին գործառնական ընթացակարգերի մշակում և ներդրում
- Գնահատել, վերլուծել և մոդելավորել ստորաբաժանումների գործառնական պահանջները
- Կոորդինացնել կազմակերպության պրոցեսների օպտիմալացմանն ուղղված ծրագրային ապահովումների ներդրման աշխատանքները, փորձարկել և գնահատել արդյունքները
- Մշակել հաշվետվությունների ձևեր
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
- Նախագծերի իրականացման աշխատանքներին մասնակցության փորձ
- Ընթացակարգերի մշակման հմտություն
- Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու, մանրամասների նկատմամբ ուշադիր լինելու ունակություն
- Վերլուծական մտածելակերպ և խնդիրներ լուծելու ունակություն
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
Եթե Ձեր գիտելիքները, մասնագիտական փորձը և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և Դուք հետաքրքրված եք միանալու «Իզի Փեյ» թիմին, խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականը (CV, Resume) ուղարկել career@easypay.am էլ.փոստի հասցեին՝ մինչև հայտարարության վերջնաժամկետը՝ վերնագիր (subject) տողում պարտադիր նշելով հաստիքի անվանումը:
EasyPay-ի թիմի անդամ դառնալու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը career@easypay.am էլ. հասցեին կամ լրացրեք օնլայն հայտը:
Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար
Լրացնել հայտը
Օնլայն դիմում
Հայտը հաջողությամբ ուղարկվեց