Հաշվապահ
Երևան
Ամբողջ դրույք
Վերջնաժամկետ
30 Մայ, 2023
Job description:
Իզի Փեյ թիմը աշխատանքի է հրավիրում Հաշվապահի։ Եթե Ձեր որակավորումը և գիտելիքները համապատասխանում են ստորև նշված պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ։
Job responsibilities
- Ընկերության գործընկերների հետ փոխհաշվարկների իրականացում, ամսական փոխհաշվարկի ակտերի կազմում,
- Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում և վերահսկողություն
- Բանկային քաղվածքների ձևակերպում,
- E-invoicing համակարգով ստացված հաշիվների դուրս գրում և հաստատում
- Փոխանցումների կատարում online-banking համակարգով
- Ներքին վերլուծական հաշվետվությունների կազմում
- Անմիջական ղեկավարի այլ հանձնարարությունների կատարում։
Required qualifications։
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում,
- Հաշվապահի և/կամ ֆինանսիստի առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ,
- MS Office փաթեթի, մասնավորապես Excel ծրագրի լավ իմացություն,
- ՀԾ ծրագրի իմացություն,
- E-invoicing համակարգի լավ իմացություն,
- Արագ կողմնորոշվելու կարողություն,
- Վերլուծական մտածողություն,
- Թիմում աշխատելու ունակություն։
Additional information։
Եթե Ձեր գիտելիքները, մասնագիտական փորձը և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին, խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականը (CV) ուղարկել career@easypay.am էլ.փոստի հասցեին՝ մինչև հայտարարության վերջնաժամկետը՝ վերնագիր (subject) տողում պարտադիր նշելով հաստիքի անվանումը:
EasyPay-ի թիմի անդամ դառնալու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը career@easypay.am էլ. հասցեին կամ լրացրեք օնլայն հայտը:
Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար
Լրացնել հայտը
Օնլայն դիմում
Հայտը հաջողությամբ ուղարկվեց