Կարիերա Իզի-ում | Կորպորատիվ վաճառքների մասնագետ

Կորպորատիվ վաճառքների մասնագետ

Վերջնաժամկետ
30 Մայ, 2023

Աշխատանքի նկարագրություն՝

EasyPay թիմը փնտրում է պատասխանատվության բարձր զգացումով, հաղորդակցման և բանակցություններ վարելու գերազանց հմտություններով անձի՝ կորպորատիվ վաճառքների մասնագետի թափուր հաստիքը համալրելու նպատակով։

Աշխատանքային պարտականություններ՝

  • Կատարել շուկայի վերլուծություն և ստեղծել պոտենցիալ հաճախորդների տվյալների բազա
  • Ներգրավել նոր B2B գործընկերներ, մասնակցել հանդիպումներին և վարել բանակցություններ
  • Վարել նոր ներգրաված գործընկերների համակցման նախագծերը (իրավաբանական փաթեթի կազմում և վարում համակարգում)
  • Աշխատել առկա և նոր գործընկերների հետ, ապահովել նրանց հետ հետադարձ կապն ու տեխնիկական աջակցությունը
  • Տեղում գործընկերների համար անցկացնել դեմո և թրեյնինգներ
  • Մշակել և խմբավորել նամակները, հայտերը, առաջարկները
  • Նպաստել կորպորատիվ հաճախորդների հետ հարաբերությունների ստեղծմանը, ամրապնդմանը, պահպանմանն ու զարգացմանը։

Անհրաժեշտ հմտություններ՝

  • Բարձրագույն կրթություն
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ վաճառքների կամ սպասարկման ոլորտում
  • Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
  • Բանակցություններ վարելու հմտություն և արագ կողմնորոշվելու ունակություն
  • Թիմում արդյունավետ աշխատելու հմտություն
  • Սթրեսակայունությունը և միջանձնային հարաբերությունները կառավարելու հմտություններ
  • Սովորելու և ինքնազարգանալու ձգտում։

Լրացուցիչ տեղեկություն՝

Եթե Ձեր գիտելիքները, մասնագիտական փորձը և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և Դուք հետաքրքրված եք միանալու EasyPay թիմին, խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականը (CV, Resume) ուղարկել career@easypay.am էլ․ հասցեով՝ մինչև հայտարարության վերջնաժամկետը, վերնագիր (subject) տողում պարտադիր նշելով հաստիքի անվանումը։

Send
EasyPay-ի թիմի անդամ դառնալու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը career@easypay.am էլ. հասցեին կամ լրացրեք օնլայն հայտը:

Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար