Կարիերա Իզի-ում | Հաճախորդների սպասարկման մասնագետ

Հաճախորդների սպասարկման մասնագետ

Վերջնաժամկետ
30 Մայ, 2023

Աշխատանքի նկարագրություն՝

Իզի Փեյ թիմը փնտրում է պատասխանատվության բարձր զգացումով, հաղորդակցման և շփման գերազանց ունակություններ ունեցող թեկնածուի՝ Ընկերության մասնաճյուղում Հաճախորդների սպասարկման մասնագետի թափուր հաստիքը համալրելու նպատակով:

Աշխատանքային պարտականություններ

  • Ընդունել վճարումներ ֆիզիկական և իրավաբանական անձանցից
  • Իրականացնել հավաքագրված վճարումների ձևակերպումները գործառնական համակարգում
  • Օրենքով սահմանված կարգով վարել մասնաճյուղի դրամարկղային գիրքը
  • Ներգրավել նոր գործընկերներ, հաճախորդներ
  • Իրականացնել հաճախորդների պատշաճ սպասարկում։

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն կրթություն
  • Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
  • Համակարգչային գիտելիքներ
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
  • Արագ կողմնորոշվելու ունակություն
  • Հաճախորդների հետ շփման կարողություն:

Լրացուցիչ տեղեկություն

Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձը և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և Դուք հետաքրքրված եք միանալու «Իզի Փեյ» թիմին, խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականը (CV, Resume) ուղարկել career@easypay.am էլ.փոստի հասցեին՝ վերնագիր (subject) տողում պարտադիր նշելով հաստիքի անվանումը։

Send
EasyPay-ի թիմի անդամ դառնալու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը career@easypay.am էլ. հասցեին կամ լրացրեք օնլայն հայտը:

Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար