Ֆինանսական վերլուծաբան
Երևան
Ամբողջ դրույք
Վերջնաժամկետ
30 Ապր, 2023
Իզի Փեյ թիմը աշխատանքի է հրավիրում Ֆինանսական վերլուծաբանի: Եթե Ձեր որակավորումը և գիտելիքները համապատասխանում են ստորև նշված պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ։
Աշխատանքային պարտականություններ
- Համեմատական վերլուծությունների իրականացում, հաշվետվությունների ներկայացում,
- ֆինանսական կանխատեսումների, գործունեության պլանավորման և մոդելավորման գործիքների կառավարում,
- տվյալների բազաների հավաքագրում, մշակում և վերլուծությունների իրականացում,
- ներդրումային նախագծերի ֆինանսական արդյունքների վերլուծություն,
- գործընթացների օպտիմալացում և ՏՏ լուծումների առաջարկում, ավտոմատացում,
- ֆինանսական վերլուծության արդյունքների կանոնավոր ներկայացում։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
- առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում, որից 1 տարին՝ որպես ֆինանսական վերլուծաբան,
- միջազգային որակավորման առկայությունը (ACCA, այլն) կդիտվի որպես առավելություն,
- ֆինանսական գործակիցների և հաշվետվությունների վերլուծության և կազմման իմացություն,
- ֆինանսական մոդելավորման տեխնիկաների իմացություն,
- Excel ծրագրի գերազանց իմացություն, Power BI ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն տվյալների բազաների հետ աշխատելու (մշակել, վերլուծել) ունակություն,
- մաթեմատիկական և վերլուծական ունակություններ,
- թիմում աշխատելու և հաղորդակցման հմտություններ,
- գործնական ճկուն մտածելակերպ,
- բարդ իրավիճակում արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն,
- նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում:
Եթե Ձեր գիտելիքները, մասնագիտական փորձը և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին, խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականը (CV) ուղարկել career@easypay.am։
EasyPay-ի թիմի անդամ դառնալու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը career@easypay.am էլ. հասցեին կամ լրացրեք օնլայն հայտը:
Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար
Լրացնել հայտը
Օնլայն դիմում
Հայտը հաջողությամբ ուղարկվեց