Շահի՛ր iPhone 13 Pro Max

Շահի՛ր iPhone 13 Pro Max

  • 27 Сен, 2021
  • EasyWallet

Նոր հնարավորություններ, նոր պարամետրեր և նոր տեսք։
2021 թվականի ամենասպասված նորություններից մեկը նոր iPhone-ի լուրն էր։ Հատկապես այֆոնասերների շրջապատում՝ հեռախոսի ցուցադրման երեկոն սպասված էր ու առանձնահատուկ։ Հետ չմնալով տարվա կարևոր իրադարձությունից՝ EasyPay-ը որոշեց խաղարկել iPhone 13 Pro Max և ոչ միայն։

Խաղարկության կանոնները պարզ են՝

  • Անհատը պետք է ներբեռնի easywallet հավելվածը և նույնականանա

  • EasyPay տերմինալից 1000+ գումար փոխանցի easywallet դրամապանակին

  • Հավելվածի գլխավոր էջում՝ AirPay կոճակի ներքևում գտնի «ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆ» կոճակը

  • Այնտեղ տեղեկանա մրցույթի շրջանակում կատարած վճարումների մասին

  • Նույն ինֆորմացիաները պահպանվում են EasyPay ընկերության տվյալների բաժնում

    Խաղարկության ընթացքին և մանրամասներին մասնակիցները ծանոթանում են EasyPay-ի թելեգրամյան ալիքի միջոցով՝ https://t.me/easypayarm

    Այստեղ պարբերաբար հրապարակվելու են թե՛ տերմինալների տեղակայման վայրեի, թե՛ մասնակիցների քանակի մասին տեղեկությունները։ Խաղարկության տևողությունը 1 ամիս է լինելու, այսինքն՝ այն մեկնարկել է սեպտեմբերի 23-ին, կավարտվի հոկտեմբերի 23-ին։

    iPhone 13 Pro Max-ից բացի EasyPay-ը խաղարկում է այլ շահումներ՝

    Airpods

    Կյանքը չբարդացնելու կարևոր ատրիբուտներից մեկը Airpods-ն է, նույն ինքը՝ անլար ականջակալը։

    Մինչ շատերը փորձում են քանդել լարային քարկապները, Airpods-ներ ունեցողները՝ մեկ գործողությամբ լսում լավ հնչողությամբ երաժշտություն։

    EasyPay-ը խաղարկում է 2 Airpods։

    Սրճեփ

    Կյանքը չբարդացնելու երկրորդ գործոնը լավ կենցաղային իրեր ունենալն է։ Մինչ շատերը րոպեներով կանգնում են գազօջախի մոտ, սպասում սուրճի բարձրանալուն, այդ ընթացքում սրճեփներ ունեցողները, պարզապես, տալիս են ճիշտ կարգավորումներ և զբաղվում ավելի կարևոր գործերով։

    EasyPay-ը խաղարկում է 5 սրճեփ։

    Ունիվերսալ ուսապարկ

    Ծանրությունը հաճախ աննկատ է լինում, երբ կյանքդ չես բարդացնում և կրում ես ունիվերսալ ուսապարկ։ Ունիվերսալ պայուսակների շնորհիվ քո տեխնիկան, գրքերը, ընդմիջումը և այլ պետքական իրեր տեղավորվում են մեկ պայուսակում և շնորհիվ մարմնին ամրացվող փականների՝ կոնքային և թիակային հատվածները իրենց վրա են վերցնում ողնաշարին գնացող ծանրությունը։

    EasyPay-ը խաղարկում է 10 ունիվերսալ ուսապարկ։

    Տաքուկ հուդի

    Եվ իհարկե պարզ հագուստ՝ աշնանը չմրսելու և կյանքը չբարդացնելու համար՝ հուդի, երբ գլխարկդ ու վերնահագուստդ միասին են։
    EasyPay-ը խաղարկում է 15 հուդի։

    Այնպես որ կյանքդ մի բարդացրու, մասնակցիր խաղարկությանը, շահիր easy նվերներ։

    EasyPay տերմինալների հասցեները

    ներբեռնի՛ր easywallet ՝

    IOS

    Android

Скачайте приложение EasyWallet для IOS и Android систем