Կարիերա Իզի-ում | ԶԿ Խորհրդատու

Զանգերի կենտրոնի խորհրդատու

Վերջնաժամկետ
30 Ապր, 2023

JOB DESCRIPTION

Իզի Փեյ թիմը փնտրում է վարժ, գրագետ, պատասխանատվության բարձր զգացումով մասնագետի՝ Զանգերի կենտրոնի խորհրդատուի թափուր հաստիքը համալրելու նպատակով:

JOB RESPONSIBILITIES

Անհրաժեշտ է մասնագետ, ով՝

  • Կարձագանքի զանգերի, ինտերնետային կայքի, սոցիալական ցանցերի, էլեկտրոնային փոստի միջոցով ստացված խնդիրներին,
  • կտեսակավորի, կձևակերպի, կգրանցի և կուղղորդի խնդիրները,
  • կիրազեկի հաճախորդներին խնդիրների լուծման արդյունքների մասին,
  • կմշակի էլեկտրոնային զանգերը և նամակները, այս հաղորդակցման ալիքով ստացված խնդիրների մասով կսպասարկի հաճախորդներին,
  • ընկերության ներքին ընթացակարգերով սահմանված իրավասությունների և գործելակերպի շրջանակներում արագ կլուծի հաճախորդների խնդիրները,
  • կներգրավի նոր գործընկերներ, հաճախորդներ,
  • կիրականացնի պատշաճ սպասարկում,
  • բարձր կպահի ընկերության համբավը և վարկանիշը,
  • աշխատանքային գործընթացի ընթացքում առաջացած խնդիրների հանդեպ կցուցաբերի թիմային աշխատանք:

REQUIRED QUALIFICATIONS

  • Բարձրագույն կրթություն,
  • հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
  • աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում կդիտվի որպես առավելություն,
  • համակարգչային գիտելիքների իմացություն,
  • հաճախորդների հետ շփման կարողություն,
  • վարժ, գրագետ և հավասարակշռված խոսք,
  • արագ կողմնորոշվելու ունակություն,
  • սթրեսակայունություն,
  • թիմային աշխատանք:

Եթե Ձեր գիտելիքները, մասնագիտական փորձը և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին, և Դուք հետաքրքրված եք միանալու Իզի Փեյ թիմին, խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականը (CV, Resume) ուղարկել career@easypay.am էլ.փոստի հասցեին՝ մինչև հայտարարության վերջնաժամկետը՝ վերնագրի դաշտում նշելով տվյալ հաստիքի անվանումը։

Send
EasyPay-ի թիմի անդամ դառնալու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը career@easypay.am էլ. հասցեին կամ լրացրեք օնլայն հայտը:

Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար