EasyPay | Բարեգործություն

ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

EasyPay-ում վստահ ենք, որ կայացած բիզնես ստեղծելը և ավելի լավ աշխարհ կառուցելը նպատակներ են, որոնք պետք է զուգահեռել: Պատասխանատվությունը պետք է արտահայտվի միջավայրային և հասցեական մոտեցումներով՝ դրանով իսկ ձևավորելով ավելի գիտակից հասարակություն։ Մենք հավատում ենք, որ հաճախորդների կարիքներին, ազնվությանը, թափանցիկությանը և նորարարությանն ուշադրություն դարձնելն ի վերջո կձևավորի իրական արժեհամակարգ։
5 Մլն
Հավաքագրված ՀՀ դրամ
207001
Կատարած Վճարում
4 Ամիս
Հավաքագրման Ընթացք

Բարությունը վարակիչ է

Դեռևս 2019 թվականի հունիսի 1-ից մեկնարկեց բարեգործական ծրագիր՝պրոֆ. Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հետ։ Ծրագրի շրջանակում EasyPay-ն իր վճարային տերմինալներում ավելացրել է դրամահավաքի պատուհան։ Վճարում կատարելուց հետո յուրաքանչյուր հաճախորդ հնարավորություն է ունենում միանալու դրամահավաքին՝ 10, 20, 30 դրամներով։

Անցած տարիների ընթացքում նախաձեռնության շնորհիվ մեզ հաջողվեց հավաքել ավելի քան 30,000,000 ՀՀ դրամ։ Ողջ գումարը նվիրաբերվեցպրոֆ. Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին։

ՍՏԵՂԾԵԼՈՎ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԱՊԱԳԱ

Հաճախ լավագույնը պատահում է նրանց հետ, ովքեր սպասում են դրան, սակայն ավելի լավ ապագան նրանցն է, ովքեր գործում են։

Ավելի լավ ապագա կառուցելը ճանապարհորդություն է և այն սկսվում է յուրաքանչյուրիցս: Այս ճանապարհորդության ընթացքում մենք ունենք ձեր կարիքը: Ներբեռնեք easywallet-ը, գտեք նախընտրած բարեգործական կազմակերպությունը կամ պարզապես նվիրաբերեք EasyPay վճարային տերմինալների միջոցով:

Ձեր նվիրատվությունը մեծ ներդրում է, և մենք չենք կարող շնորհակալ չլինել։

Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար