Բանկային քարտի կցման պայմանները

Սույն էջը հանդիսանում է հրապարակյին պայմանագիր, որը կարգավորում է ԷՎՀ-ում հաճախորդ-քարտապանի կողմից բանկային քարտի կցման և դրա հետ կապված գործարքների իրականացման պայմանները:

1. Նկարագիր
Սույն օֆերտան նախատեսում է, որ ՀՀ ԿԲ կողմից լիցենզավորված առևտրային բանկի կողմից թողարկված քարտը կարող է կցվել EasyWallet ապրանքային նշանով շահագրոծվող էլեկտրոնային վճարային համակարգի հաշվառման հաշվին (այսուհետ նաև՝ հաշվառման հաշիվ)՝ հաշվի լիարժեք գրանցումն ապահովելու կամ գրանցված հաշվառման հաշվում վճարման աղբյուր ձևավորելու նպատակով: Բանկային քարտի կցումը կատարելուց հետո այն հասանելի է օգտագործման հաշվառման հաշվի վճարման տիրույթի հասանելի աղբյուրների ընտրության բաժնում և փաստացի օգտագործվում է ամեն անգամ հաշվառման հաշվից տվյալ բանկային քարտով գործարք կատարելու դեպքում։

2. Բանկային քարտիկցման պայմանը

Բանկային քարտը կարող է կցվել բացառապես քարտապանի կողմից՝ մեկանգամյա գաղտնաբառերի և անվտանգույան այլ միջոցների մուտագրմամբ կատարվող արտոնմամբ և հաստատմամբ: Քարտապանը պետք է ապահովի, որ բանկային քարտը կցելու գործընթացը իրականացվի ամբողջությամբ ճիշտ և ըստ սահմանված պայմանների:

3. Գործարքների իրականացում

Բանկային քարտը կցելուց հետո բոլոր գործարքները, որոնք կատարվում են տվյալ քարտի միջոցովէլեկտրոնայինդրամապանակի տիրույթից, համարվում են կատարված հաճախորդ-քարտապանի կողմից: Սա նշանակում է, որ հաշվառման հաշվից բանկային քարտի միջոցով կատարված բոլոր վճարումները, փոխանցումները և այլ ֆինանսական գործողությունները ճանաչվում են իրականացված հենց քարտապանի կողմից:

4. Բանկային քարտիկցմանժամկետը

Բանկային քարտը մնում է կցված հաշվառման հաշվին մինչև դրա ապակցումը կամ վավերականության ժամկետի սպառումը: Այսինքն, բանկային քարտը կմնա կցված հաշվառման հաշվին դրա վավերականության ժամկետում կամ կհեռացվի հաշվառման հաշվից հաճախորդ-քարտապանի նախաձեռնությամբ և համապատասխան գործողությունների կատրամամբ։ Այսինքն, բանկային քարտը չի զրկվում կցված լինելու կարգավիճակից մինչև վերոհիշյալ պայմաններից որևէ մեկի ի հայտ գալը:

5. Ռիսկերի բաշխում

Բոլոր ռիսկերը, որոնք կարող են ծագել հաշվառման հաշվի և/կամ քարտի հասանելիությունից երրորդ անձանց համար, ամբողջությամբ կրում է հաճախորդ-քարտապանը: Այսինք, եթե որևէ երրորդ անձի հասանելի են դառնում հաշվառման հաշվի մուտքի արտոնման և/կամ գործողություններ կատարելու համար անհրաժեշտ տվյալները և կատարվում են հաճախորդ-քարտապանի կամքին չհամապատասխանող գործարքներ, գործողություններ, ապա սույ պայմանների 3-րդ կետի համատեքստում տվյալ գործողությունների ցանկացած տեսակի ու ծավալի հետևանքի բեռն ու պատասխանատվությունը կրում է հաճախորդ-քարտապանը։

6. Այլ պայմաններ

61Սույն կանոնները կարող են միակողմանիորեն փոփոխվել Ընկերության կողմից` խմբագրված տարբերակը հրապարկելու միջոցով։

62 Սույն կանոնները և նկարագրված բոլոր գործողություններն ու հարաբերությունները կարգավորվումենՀՀգործողօրենսդրությամբ:Կողմերի միջևառաջացողվեճերը լուծվումեն բանակցությունների միջոցով, իսկ բանակցությունների միջոցով համաձայնության չգալու դեպքում վեճերի լուծումը կողմերից որևէ մեկի նախաձեռնությամբ կարող է ՀՀ օրենսդրությամբ սահմանվածկարգով հանձնվել իրավասու դատարանի քննությանը կամ Կողմերի միջև համապատասխան համաձայնության առկայության դեպքում՝ արտոնագրված հաշտարարի կամ արբիտրաժային տրիբունալի քննությանը:

63 Սույն կանոնները միանշանակ կերպով գործում են հաշվառման հաշվի օգտագործման ողջ ընթացքում՝ մինչև դրա ապաակտիվացումը կամ համակարգից հեռացումը։

Սույն պայմանների հաստատմամբ հաճախորդ-քարտապանը փաստում է, որկարդացել է, գիտակցում է, լիովին համաձայն է և անվերապահորեն ընդունում է վերոշարադրյալ պայմանները։

Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար