«COOKIE» ՖԱՅԼԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Easy Pay» ՍՊԸ-ն (իր պաշտոնական www.easypay.am կայք, ներառյալ՝ մեդիա ալիք, բջջային կայք, բջջային հավելված կամ տեղեկատվության տարածման ցանկացած այլ միջոց (այսուհետ՝ կայք) ), մուտքի ընթացքում կարող է օգտագործել «cookie» ֆայլեր և տեղեկատվական հոսքի գրանցման այլ տեխնոլոգիաներ՝ ի աջակցություն կայքի անհատականացման և հաճախորդների սպասարկման բարելավման։
«Easy Pay» ՍՊԸ-ն պահպանում է ցանկացած ժամանակ և ցանկացած պատճառով սույն քաղաքականությունը փոփոխելու իր իրավունքը։
Փոփոխության հիմքով Քաղաքականության վերջին խմբագրությունը հրապարակվում է կայքում՝ ի ապահովում փոփոխության վերաբերյալ հաճախորդների տեղեկացվածության։ Սույն քաղաքականության որևէ փոփոխություն կամ թարմացում ուժի մեջ է մտնում անմիջապես հրապարակման պահից։
Հաճախորդներին հորդորվում է պարբերաբար վերանայել սույն քաղաքականությունը՝ տեղեկացված մնալու համար։
Հաճախորդները համարվելու են տեղեկացված և փոփոխությունները՝ հաստատած՝ փոփոխությունների գործարկումից և հրապարակումից հետո՝ շարունակական կայք մուտք գործելու դեպքերում։
«Cookie» ֆայլերի միջոցով հավաքագրված տեղեկատվությունը օգտագործվելու է բացառապես թիրախային գովազդի նպատակներով։ «Cookie» ֆայլերի միջոցով հավաքագրված տեղեկատվությունը չի կարող օգտագործվել այլ նպատակներով, փոխանցվել երրորդ անձանց կամ ցանկացած ձևով հասանելի դառնալ երրորդ անձանց։
«Cookie»-ն փոքրածավալ տվյալի տեղեկատու է, որը հաճախորդին հաշվառում է ունիկալ նույնականացուցիչ տվյալով, որը պահպանվում է հաճախորդի համակարգչային սարքավորման մեջ՝ «Cookie»-ն հաստատելու պահից։ Համակարգչային սարքավորման, համացանցի հասանելիության ծրագրային ապահովումը, կայք մուտք գործելու, յուրաքանչյուր հրահանգի ընթացքում հետադարձ ազդակով տրամադրում է տվյալ նույնականացուցիչը։
Ի թիվս այլի՝ «Cookie» ֆայլերը պահպանում են հաճախորդի կողմից համացանցի՝ շարժի տեղեկատվական հոսքը, պահպանում են գրանցված տվյալները, պահպանում են հաճախորդի՝ կայքին մուտքի կարգավիճակը, նախապատվությունները, օգտագործած ֆունկցիոնալը, այցելած էջերը։«Cookie» ֆայլերը աջակցում են հաճախորդներին մատուցվող տեղեկատվական ծառայությունների բարելավմանը։
«Cookie» ֆայլերի մեծամասնությունը հաստատվում է ինքնաշխատ ձևով՝ համացանցի հասանելիության, ծրագրային ապահովումների մեծամասնությամբ։ Այնուամենայնիվ, հաճախորդը կարող է հեռացնել կամ մերժել «Cookie» ֆայլերը՝ համացանցի հասանելիության, ծրագրային ապահովումների կարգաբերումներից, թեև նշված գործողությունը կարող է ազդեցություն ունենալ կայքի հասանելիության նկատմամբ։
«Cookie» ֆայլերի հետևյալ տեսակները կարող են կիրառվել՝
Գովազդային «Cookie» ֆայլեր
Գովազդային«Cookie» ֆայլերը տեղադրվում են համակարգչում՝ ներկայացնելու համար առավել հավանականությամբ ցանկալի և հետաքրքրություն առաջացնող գովազդային նյութերը։ Տվյալ տեսակի «Cookie» ֆայլերը թույլ են տալիս տեղեկություններ հավաքագրել կայքի և այլ կայքեր մուտք գործելու, առանձին գովազդի դիտման հաճախականության և դիտողների մասին, փոխարինել համակարգչին ուղարկված որոշ գովազդները։ Տվյալ տեսակի «Cookie» ֆայլերը կցվում են համակարգչին և անձնական տվյալների հավաքագրում չեն իրականացնում։
Վերլուծական«Cookie» ֆայլեր
Վերլուծական «Cookie» ֆայլերը ներկայացնում են կայք մուտք գործելու տեղեկատվական հոսքի ուղին և տվյալ այցելության ընթացքում՝ տիրույթային անցումների փոխգործակցությունը։ Տվյալ տեսակի «Cookie» ֆայլերը տեղեկատվություն են տրամադրում կայքի՝ առավել դրական գործարկվող ֆունկցիոնալի մասին և բարելավման հեռանկարով առանձին ֆունկցիոնալների մասին։
Անհատականացնող «Cookie» ֆայլեր
Անհատականացնող «Cookie» ֆայլերն օգտագործվում են կրկնակի հաճախելիություն ունեցող այցելուներին նույնականացնելու համար։ Տվյալ տեսակի «Cookie» ֆայլերն օգտագործվում են հաճախորդի՝ համացանցի հասանելիության, ծրագրային ապահովման միջոցով հաշվառվող պատմությունը՝ կայք այցելող հաճախորդի կարգաբերումներն ու նախընտրությունները գրանցելու համար։
Անվտանգության «Cookie» ֆայլեր
Անվտանգության «Cookie» ֆայլերն նույնականցնում և կանխում են անվտանգության ռիսկերը։ Տվյալ տեսակի «Cookie» ֆայլերն օգտագործվում են նույնականացնելու համար օգտատերերին և պաշտպանելու համար օգտատերերի տվյալները՝ չարտոնված կողմ հանդիսացողներից։
Կայքի կառավարման «Cookie» ֆայլեր
Կայքի կառավարման «Cookie» ֆայլերն օգտագործվում են հաճախորդի նույնականացումը կամ կայք մուտագրված լինելու պարբերականությունը, հաճախորդի այցելության պարբերականությունն անսպասելի չավարտվելու և հաճախորդի կողմից մուտքագրված տվյալները էջին պահպանելու համար։ Տվյալ տեսակի «Cookie» ֆայլերը կարող են հեռացվել համակարգից՝ խմբով, բայց ոչ առանձնացված։
Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար