Օժանդակող մասնագետ

Օժանդակող մասնագետ

Վերջնաժամկետ
25 Ապր, 2024

Աշխատանքի նկարագրություն

EasyPay ընկերությունը փնտրում է նոր թիմակցի՝ օժանդակող մասնագետի։ Թիմում մենք կարևորում ենք ազնվությունը, պատասխանատվությունը և նորարարությունը։ Որպես ընկերություն մենք ձգտում ենք դարձնել մեր օգտատերերի ֆինանսական կյանքն ավելի պարզ։

Աշխատանքային պարտականություններ

  • զանգերի կենտրոնի կողմից բացված հայտերի ընդունում և ուսումնասիրում
  • ընկերության ադմինիստրատիվ ինտերֆեյսում հայտնաբերված խնդրահարույց վճարումների մշակում
  • oժանդակող գրասենյակի աշխատակիցների կողմից, Ընկերության ադմինիստրատիվ ինտերֆեյսում վերականգնած վճարումների վերաբերյալ անդորրագրերի տրամադրում մասնաճյուղերի աշխատակիցներին՝ հաճախորդին տրամադրելու նպատակով
  • հաճախորդների կողմից ներկայացված դիմումների հիման վրա կատարված վճարումների վերաբերյալ տեղեկանքների տրամադրում
  • վճարումների ուղղման տեղեկանքների կազմում և ուղարկում գործընկերներին՝ էլեկտրոնային փոստի միջոցով (նաև միջազգային)
  • ընկերության ադմինիստրատիվ ինտերֆեյսում վերականգնված վճարումների հաշվապահական ձևակերպումների ապահովում ՀԾ համակարգում

Անհրաժեշտ հմտություններ

  • բարձրագույն կրթություն` ցանկալի է տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում
  • համակարգչային ծրագրերի իմացություն` MS Office (Excel)
  • արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն
  • հաղորդակցության հմտություններ, թիմում աշխատելու ունակություն
  • գիտելիքների և հմտությունների անընդհատ բարելավման պատրաստակամություն
  • պատասխանատվության բարձր զգացում
  • տեղեկատվությունը վերլուծելու կարողություն
  • առաջադրանքները առանց վերահսկման արդյունավետ կատարելու կարողություն

Լրացուցիչ տեղեկություն

Եթե Ձեր գիտելիքները, մասնագիտական փորձը և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և Դուք հետաքրքրված եք միանալու EasyPay-ի թիմին, խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականը (CV, Resume) ուղարկել career@easypay.am էլ․ հասցեով՝ մինչև հայտարարության վերջնաժամկետը, վերնագիր (subject) տողում պարտադիր նշելով հաստիքի անվանումը։

Անհամբեր կսպասենք Ձեզ մեր ընկերությունում։

Send
EasyPay-ի թիմի անդամ դառնալու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը career@easypay.am էլ. հասցեին կամ լրացրեք օնլայն հայտը:

Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար