Դրամական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան ВТБ Онлайн հավելվածով

  • 07 Ապր, 2025
  • Նորություններ

Բարև-բարև։ Այժմ Ռուսաստանից Հայաստան փոխանցումները հնարավոր են նաև ВТБ Онлайн հավելվածի միջոցով։ Քեզ Ռուսաստանից գումար են փոխանցում, դու Հայաստանում ստանում ես այն easywallet հաշվիդ։

Պայմանների մասին

Փոխանցման ժամկետ

անմիջապես

Միջնորդավճար

փոխանցողի համար՝ 0․5% փոխանցման գումարից, առնվազն՝ 30 ռուբլի

ստացողի համար՝ 0%

Սահմանաչափեր

մեկ փոխանցման համար՝ 50-ից 150,000 ռուբլի

օրական՝ 1,000,000 ռուբլի

ամսական՝ 1,000,000 ռուբլի («Привилегия» կամ «Прайм+» ծառայությունների փաթեթով հաճախորդների համար՝ 5,000,000 ռուբլի)

Գումարը փոխանցվում է ռուբլով, և այն ավտոմատ կերպով փոխարկվում է դրամի։ Փոխանցումը կատարվում է ստացողի՝ easywallet հաշվին կցված հեռախոսահամարին։

Ինչպե՞ս փոխանցել

Քո easywallet հաշվին փոխանցում կատարելու համար ВТБ Онлайн-ի օգտատիրոջը անհրաժեշտ է հետևյալը․

  1. Մուտք գործել ВТБ Онлайн հավելված և սեղմել «Перевести по телефону» կոճակը,
  2. Մուտքագրել ստացողի հեռախոսահամարը կամ ընտրել համապատասխան կոնտակտը,
  3. Ընտրել «В другую страну» և «Армения»,
  4. Ապա սեղմել «По номеру телефона»,
  5. Ընտրել «ООО «Изи Пей»»,
  6. Եվս մեկ անգամ մուտքագրել ստացողի հեռախոսահամարը,
  7. Լրացնել անհրաժեշտ դաշտերը, սեղմել «Продолжить», ապա՝ «Перевести»։

Գումարը ակնթարթորեն կփոխանցվի քո easywallet հաշվին։

ВТБ Онлайн հավելվածից easywallet հաշվին փոխանցումներ ստանալու համար անհրաժեշտ է ներբեռնել easywallet, գրանցվել և նույնականանալ, կցել բանկային քարտ կամ բացել անվճար բանկային հաշիվ հենց հավելվածում։

Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար