Ինչ է AirPay-ը և ինչպես օգտագործել այն

  • 30 Հուն, 2020
  • EasyWallet

EasyPay-ը ներկայացնում է իր նոր վճարամիջոցը, որը վերջին մի քանի ամիսների ընթացքում, երկարատև աշխատանքի արդյունքում, ստեղծվել է մեր ծրագրավորողների կողմից։

COVID19-ի արդյունքում էլ ավելի կարևորվեց անկանխիկ փոխանցումների դերը վարակի տարածումը կանխելու նպատակով։ Մեր թիմը միտված է եղել ստեղծելու մի վճարատեսակ, որը կլինի գերարագ, պարզ և կբացառի կանխիկի օգտագործումը՝ նվազեցնելով շփումը գնումներ ու վճարումներ կատարելիս։ EasyWallet-ի նոր վճարամիջոցն է՝ AirPay-ը։


Ինչ է AirPay-ը

AirPay-ն ինովացիոն վճարման եղանակ է, որը տարածաշրջանում առաջինն ու միակն է։ AirPay-ի միջոցով վճարումներն իրականանում են բառացիորեն օդով, ինչը բացառիկ լուծում է վճարահաշվարկային ոլորտում։

AirPay-ով վճարում իրականացնելիս այլևս հարկավոր չէ տրամադրել սպասարկող աշխատակցին բանկային քարտ, հավաքել PIN կոդ կամ սկանավորել QR կոդ: Ընդամենը հեռախոսի միջոցով մի քանի հպումով կարելի է իրականացնել վճարումը։

Այս նորարարական վճարման միջոցով կարելի է իրականացնել վճարումներ մինչև 10 մետր հեռավորության վրա, քանի որ այն աշխատում է Bluetooth համակարգով։ Բոլոր փոխանցումները, վճարումները և գնումները կատարվելու են առանց որևէ միջնորդավճարի։


Ինչու՞ ընտրել AirPay վճարման եղանակը

AirPay-ով վճարելու առավելություններն են՝

  • AirPay վճարատեսակը միակն է տարածաշրջանում։
  • Փոխանցումներ կատարելիս AirPay-ի օգնությամբ բացառվում է շփումն ու կանխիկի օգտագործումը։
  • Այն համարվում է ամենաապահով վճարման եղանակը վճարահաշվարկային ոլորտում։
  • AirPay-ի միջոցով կարելի է իրականացնել վճարումներ բառացիորեն օդով։
  • AirPay-ը թույլ է տալիս ստանալ և փոխանցել գումար մեկ ակնթարթում։

Ինչպես օգտագործել AirPay-ը

AirPay վճարամիջոցով փոխանցումներ և գնումներ իրականցնելու համար անհրաժեշտ է ներբեռնել EasyWallet էլ. դրամապանակը և անցնել նույնականացում՝ կցելով բանկային քարտ կամ անձնագիր/ID քարտ, որպեսզի AirPay դաշտն ակտիվանա։


Ինչպես օգտագործել AirPay-ը, եթե ցանկանում եք փոխանցել գումար

AirPay-ի միջոցով գումար փոխանցելու համար պարզապես հետևեք այս պարզ քայլերին․

  1. Մուտք գործեք EasyWallet-ի գլխավոր դաշտ և սեղմեք «AirPay» կոճակը,

  2. AirPay դաշտում սեղմեք «Փնտրել մոտակայքում» կոճակը։ Արդյունքում համակարգը կգտնի այն օգտատիրոջը, ով գումար ստանալու հայտ է ներկայացրել, ինչպես նաև կտեսնեք հայցվող գումարի չափը,

  3. Ընտրեք վճարամիջոցը՝ կցված բանկային քարտերից որևէ մեկը կամ EasyWallet-ի հաշիվը, և սեղմեք վճարման կոճակը,

Այս երեք քայլերը կատարելուց հետո Ձեր գործարքը կհաստատվի։


Ինչպես օգտագործել AirPay-ը, եթե ցանկանում եք գումար ստանալ

AirPay-ի միջոցով գումար ստանալու համար պարզապես․

  1. Մուտք գործեք EasyWallet-ի գլխավոր դաշտ և սեղմեք «AirPay» կոճակը,

  2. Սեղմեք «Ստանալ» կոճակի վրա,

  3. Էկրանին կբացվի նոր դաշտ, որտեղ կարող եք լրացնել պահանջվող գումարի չափը և սեղմել «Ուղարկել հայցը» կոճակը,


    Այս երեք քայլերը կատարելուց հետո համակարգը կհաստատի գործարքը վայրկյանների ընթացքում։


Հիշեցնենք, որ AirPay-ով վճարում իրականացնելու հնարավորություն տալիս է միայն EasyWallet էլ․ դրամապանակը։

Ներբեռնեք EasyWallet հավելվածը Google Play-ում և App Store-ում և կատարեք արագ ու ապահով վճարումներ։

Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար