Համապատասխանության մասնագետ

Համապատասխանության մասնագետ

Վերջնաժամկետ
25 Ապր, 2024

JOB DESCRIPTION

EasyPay ընկերությունը աշխատանքի է հրավիրում Համապատասխանության մասնագետի։

JOB RESPONSIBILITIES

  • Իրականացնել բիզնես և տեխնոլոգիական գործընթացների համապատասխանության ապահովման ուղղությամբ աշխատանքներ,
  • իրականացնել ուսումնասիրություններ (Due Diligence) երրորդ կողմերի (գործընկերների/մատակարարների/հաճախորդների) հետ կապված,
  • պարբերաբար իրականացնել համապատասխանության ստուգումներ՝ համապատասխանության հնարավոր խնդիրները կամ բացթողումները բացահայտելու և լուծելու համար,
  • պատրաստել ուղեցույցներ և իրականացնել աշխատակիցների ուսուցում համապատասխանության հետ կապված հարցերի վերաբերյալ՝ ապահովելով համապատասխանության մշակույթի ներդրումը ամբողջ կազմակերպությունում,
  • համագործակցել թիմերի հետ՝ համապատասխանության միջոցառումները բիզնես գործընթացներում և գործառնական գործունեության մեջ ինտեգրելու համար,
  • մշակել և թարմացնել համապատասխանության ընթացակարգերը,
  • մշակել համապատասխանության ռիսկերի զսպման և կառավարման ռազմավարություն
  • իրականացնել խորհրդատվական գործառույթ ընկերության ղեկավարության և աշխատակիցների համար, ինչպես նաև նոր պրոդուկտի կամ ծառայության մշակման ծավալում,
  • Ընկերության աշխատակիցների համար ներդնել մեխանիզմներ համապատասխանության խախտման դեպքերը բարձրաձայնելու համար,
  • ըստ անհրաժեշտության ապահովել փոխգործակցությունը կարգավորող մարմինների հետ,
  • կատարել ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթները։

REQUIRED QUALIFICATIONS

  • Բարձրագույն կրթություն իրավունքի, ֆինանսական, բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտում,
  • ՓԼ/ԱՖ կանոնակարգերի տիրապետում,
  • ոլորտային օրենսդրության տիրապետում,
  • առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխանության ոլորտում
  • ուշադրություն մանրուքներին,
  • վերլուծական հմտություններ,
  • ժամանակի կառավարման հմտություն, վերջնաժամկետների պահպանման կարողություն,
  • սթրեսային և կոնֆլիկտային իրավիճակների կառավարման հմտություններ,
  • թիմային աշխատող


Եթե Ձեր գիտելիքները, մասնագիտական փորձը և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին, խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականը (CV) ուղարկել career@easypay.am էլ.փոստի հասցեին՝ վերնագիր (subject) տողում նշելով հաստիքի անվանումը:

Send
EasyPay-ի թիմի անդամ դառնալու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը career@easypay.am էլ. հասցեին կամ լրացրեք օնլայն հայտը:

Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար