Compliance specialist
Yerevan
Full-time
Deadline
25 Apr, 2024
JOB DESCRIPTION
EasyPay ընկերությունը աշխատանքի է հրավիրում Համապատասխանության մասնագետի։
JOB RESPONSIBILITIES
- Իրականացնել բիզնես և տեխնոլոգիական գործընթացների համապատասխանության ապահովման ուղղությամբ աշխատանքներ,
- իրականացնել ուսումնասիրություններ (Due Diligence) երրորդ կողմերի (գործընկերների/մատակարարների/հաճախորդների) հետ կապված,
- պարբերաբար իրականացնել համապատասխանության ստուգումներ՝ համապատասխանության հնարավոր խնդիրները կամ բացթողումները բացահայտելու և լուծելու համար,
- պատրաստել ուղեցույցներ և իրականացնել աշխատակիցների ուսուցում համապատասխանության հետ կապված հարցերի վերաբերյալ՝ ապահովելով համապատասխանության մշակույթի ներդրումը ամբողջ կազմակերպությունում,
- համագործակցել թիմերի հետ՝ համապատասխանության միջոցառումները բիզնես գործընթացներում և գործառնական գործունեության մեջ ինտեգրելու համար,
- մշակել և թարմացնել համապատասխանության ընթացակարգերը,
- մշակել համապատասխանության ռիսկերի զսպման և կառավարման ռազմավարություն
- իրականացնել խորհրդատվական գործառույթ ընկերության ղեկավարության և աշխատակիցների համար, ինչպես նաև նոր պրոդուկտի կամ ծառայության մշակման ծավալում,
- Ընկերության աշխատակիցների համար ներդնել մեխանիզմներ համապատասխանության խախտման դեպքերը բարձրաձայնելու համար,
- ըստ անհրաժեշտության ապահովել փոխգործակցությունը կարգավորող մարմինների հետ,
- կատարել ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթները։
REQUIRED QUALIFICATIONS
- Բարձրագույն կրթություն իրավունքի, ֆինանսական, բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտում,
- ՓԼ/ԱՖ կանոնակարգերի տիրապետում,
- ոլորտային օրենսդրության տիրապետում,
- առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխանության ոլորտում
- ուշադրություն մանրուքներին,
- վերլուծական հմտություններ,
- ժամանակի կառավարման հմտություն, վերջնաժամկետների պահպանման կարողություն,
- սթրեսային և կոնֆլիկտային իրավիճակների կառավարման հմտություններ,
- թիմային աշխատող
Եթե Ձեր գիտելիքները, մասնագիտական փորձը և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին, խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականը (CV) ուղարկել career@easypay.am էլ.փոստի հասցեին՝ վերնագիր (subject) տողում նշելով հաստիքի անվանումը:
Get easywallet
Fill in an application
Online application
Application has been successfully submitted