Փորձնակ՝ գործառնական հաշվապահության բաժնում
ԵրԵՎան
Ամբողջ դրույք
Վերջնաժամկետ
30 Ապր, 2025
EasyPay ընկերությունն ունի փորձնակության հնարավորություն գործառնական հաշվապահության բաժնում։ Մենք փնտրում ենք եռանդուն, մոտիվացված ու պատասխանատվության բարձր զգացումով երիտասարդի, ով ցանկանում է իր մասնագիտական ուղին սկսել ոլորտում և զարգացնել հմտությունները։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Աջակցել ուսումնասիրությունների, տվյալների մուտքագրման, պահպանման և ճշգրիտ ու ամբողջական ֆինանսական հաշվետվությունների կազմման աշխատանքներում
- Աշխատել հաշվապահական ծրագրերով
- Հավաքագրել և վերլուծել տվյալները
- Ստանձնել լրացուցիչ առաջադրանքներ՝ մշտապես զարգացնելով հաշվապահական հաշվառման և գրասենյակային գործառնության վերաբերյալ գիտելիքները։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Բարձրագույն կրթություն հաշվապահական հաշվառման կամ ֆինանսական ոլորտում
- Կազմակերպչական, համակարգման, պլանավորման և ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ
- Վերլուծական մտածողություն
- Պատասխանատվության բարձր զգացում
- Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
Հիմնական պահանջներ
- Թեկնածուն պետք է սովորի բուհի հաշվապահական կամ ֆինանսական ֆակուլտետի վերջին կուրսում և/կամ ավարտած լինի համապատասխան ֆակուլտետը ոչ ավելի, քան 1 տարի առաջ
- Փորձնակությունը վճարվող է, տևողությունը՝ 2 ամիս
- Ընտրությունը կատարվելու է հարցազրույցի միջոցով
- Հաստիքը ենթադրում է 4-ժամյա զբաղվածություն
Դիմելու համար անհրաժեշտ է ինքնակեսագրականն ուղարկել career@easypay.am հասցեով` նշելով թափուր հաստիքի անվանումը:
Դիմելու վերջնաժամկետ՝ 30/12/2024թ․
EasyPay-ի թիմի անդամ դառնալու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը career@easypay.am էլ. հասցեին կամ լրացրեք օնլայն հայտը:
Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար
Լրացնել հայտը
Օնլայն դիմում
Հայտը հաջողությամբ ուղարկվեց