Հե՜յ, լավ նորություն ունենք։
Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների նոր, պարզ միջոց կա։ Արդեն հնարավոր է СберБанк բանկի հավելվածի միջոցով գումար փոխանցել easywallet-ին։ Հասկանանք՝ ինչպես։
Ինչպե՞ս փոխանցել գումարը
- СберБанк Онлайн հավելվածի Платежи բաժնում սեղմել В другую страну, 
- Ընտրել По номеру телефона տարբերակը, 
- Ընտրել Армения, 
- Մուտքագրել ստացողի easywallet-ի հեռախոսահամարը ու սեղմել Перевести по номеру, 
- Ընտրել easywallet, մուտքագրել գումարի չափն ու սեղմել Продолжить, 
- Ստուգել տվյալներն ու սեղմել Перевести։ 
Ահա և վերջ։ Գումարը կփոխանցվի անմիջապես easywallet-ի հաշվին րոպեների ընթացքում։
Կարեվոր է իմանալ
Գումարը ստանալու համար անհրաժեշտ է լինել նույնականացված օգտատեր, easywallet-ին կցել անձնագիր/ID քարտ և բանկային քարտ կամ բացել անվճար բանկային հաշիվ հենց հավելվածում։ Իսկ թե ինչպես բացել անվճար բանկային հաշիվ easywallet-ում, կտեսնես այստեղ։
Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար
