EasyPay-ը՝ Silicon Mountains 2024 Shirak համաժողովի ֆինտեխ գործընկեր
- 26 Հուն, 2024
- Նորություններ
EasyPay ընկերությունը Silicon Mountains 2024 Shirak-ի ֆինտեխ գործընկերն է։ Silicon Mountains-ը միջազգային համաժողով է տեխնոլոգիաների և նորարարության վերաբերյալ քննարկումների համար։ Միջոցառման նպատակն է դիրքավորել Հայաստանը որպես տեխնոլոգիապես զարգացած, ինժեներական լուծումներ առաջարկող և բարձրակարգ մասնագետների երկիր։
2019 թ․-ից սկսած՝ միջոցառումը համախմբում է փորձագետների, կառավարության ներկայացուցիչների, հատուկ հյուրերի և գործարարների՝ Հայաստանի թվային ապագայի մասին քննարկումների շուրջ։ Այս տարի միջոցառումը առաջին անգամ կանցկացվի Գյումրիում և կներառի պանելային քննարկումներ հետևյալ թեմաներով՝ «Ստարտափները մարզերում», «Մարդկային կապիտալը մարզերում» և «Ներդրումները մարզերում»։ Կանցկացվի նաև ԷՔՍՊՈ, որին կմասնակցեն ընկերություններ տարբեր ոլորտներից։
Լինելով Հայաստանի առաջատար ֆինտեխ հարթակներից մեկը և կարևորելով տեխնոլոգիաների նշանակությունը մեր օրերում՝ EasyPay-ը ուրախ է աջակցել Հայաստանի տեխնոլոգիական զարգացմանն ու կրթությանն ուղղված միջոցառումներին, այդ թվում՝ Silicon Mountains 2024 Shirak-ին։
Համաժողովը տեղի կունենա հուլիսի 4-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում: Մուտքն անվճար է և նախագրանցումով, ինչը հնարավոր է հետևյալ հղումով։
Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար