Յունիբանկի վճարումներն այսուհետ կարելի է կատարել EasyPay տերմինալներով և Easywallet հավելվածով

  • 18 Մայ, 2020
  • Նոր գործընկեր

Հաճախորդների սպասարկման գործընթացն ավելի հարմարավետ դարձնելու նպատակով, EasyPay վճարահաշվարկային ընկերությունը և Յունիբանկն ընդլայնում են համագործակցությունը:
Այսուհետ Յունիբանկի հաճախորդները կարող են իրականացնել վարկի մարումներ և փոխանցումներ իրենց բանկային հաշիվներին EasyPay-ի ավելի քան 2000 տերմինալներով և Easywallet hավելվածով։ Բոլոր վճարումներն կատարվում են օնլայն ռեժիմում՝ հաշված րոպեների ընթացքում:

Ընկերությունների միջև համագործակցության ընդլայնումը հնարավորություն է տալիս հաճախորդներին առաջարկելու վճարման ևս մեկ՝ հարմար և արագ տարբերակ,նվազեցնելով կանխիկի հետ շփումը:

Ծառայության վերաբերյալ մանրամասն  տեղեկատվությանը և միջնորդավճարներին կարելի է ծանոթանալ www.easypay.am կայքում։
EasyWallet հավելվածը հասանելի է Google Play-ում և App Store-ում։

Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար