easywallet-ում կա 1000-ից ավելի վճարատեսակ։ Անհրաժեշտ վճարումները կատարելուց բացի՝ օգտատերերը կարող են նաև բարի գործ անել՝ «Բարեգործություն» բաժնում գումար ուղղելով նախընտրելի հիմնադրամների։ Բայց easywallet-ով նվիրատվություն կատարելու մեկ պարզ եղանակ էլ կա։
2024-ին easywallet-ի վճարման էջում ավելացավ easydonation կոճակը։ Սեղմելով այն՝ օգտատերն ընտրում կամ մուտքագրում է գումարի իր նախընտրած չափը, և այն փոխանցվում է «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամին։ Հիմնադրամը նպաստում է ՀՀ-ում կլինիկական դեղագիտության զարգացմանը և ապահովում այդ մասնագիտությամբ ուսանողների ֆինանսավորումն ու վերապատրաստումը։
Նախկինում easydonation գործառույթով հնարավոր էր գումար նվիրաբերել Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին, իսկ ապագայում կունենանք այլ համագործակցություններ։
EasyPay-ի ծրագրերում կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը մեծ ու կարևոր տեղ ունի։ Ուրախ ենք ձևավորել պարզ եղանակով բարի քայլ անելու մշակույթ մեր օգտատերերի ու գործընկեր հիմնադրամների հետ։
Եթե դու նույնպես ցանկանում ես բարեգործություն անել պարզ եղանակով, հաջորդ վճարումդ կատարիր easywallet-ի օգնությամբ՝ սեղմելով easydonation կոճակն ու նվիրաբերելով փոքրիկ գումար։ Շնորհակալ ենք ցանկացած չափի ներդրման համար։
Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար