Ռուսաստանից դրամական փոխանցումներ ստանալու հերթական պարզ տարբերակն արդեն հասանելի է։ Այժմ կարող ես «Юнистрим Денежные Переводы» հավելվածից փոխանցումներ ստանալ քո easywallet հաշվին վայրկյանների ընթացքում։
Փոխանցման պայմանները՝ ստորև․
- 0% միջնորդավճար easywallet-ի օգտատիրոջ համար
- Գործարքի սահմանաչափ՝ 100 ռուբլուց 150 000 ռուբլի
- Օրական գործարքների առավելագույն քանակ՝ 5
- Առանց ամսական սահմանաչափի
Փոխանցումները հնարավոր է իրականացնել ինչպես «Յունիստրիմ»-ի հավելվածից, այնպես էլ «Յունիստրիմ»-ի և վերջինիս հետ համագործակցող բանկերի սպասարկման սրահներից։
Քեզ գումար փոխանցելու համար «Յունիստրիմ»-ի հավելվածի օգտատերը՝
- պետք է սեղմի «Отправить перевод» կոճակը,
- ընտրի «Армения» և «По номеру телефона»,
- ընտրի «easywallet»,
- մուտքագրի ստացողի՝ easywallet-ում գրանցված հեռախոսահամարը,
- մուտքագրի փոխանցվող գումարը ռուբլիով,
- ընտրի վճարման միջոցը, սեղմի «Продолжить» և «Подтвердить»:
Գումարը կփոխանցվի easywallet հաշվին վայրկյանների ընթացքում։
easywallet հաշվին փոխանցումներ ստանալու համար անհրաժեշտ է լինել easywallet-ի նույնականացված օգտատեր, ունենալ կցված բանկային քարտ կամ հավելվածում բացված անվճար բանկային հաշիվ։ Ռուսաստանից փոխանցումների այլ եղանակների կարող ես ծանոթանալ այստեղ։
Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար