ԱՄՆ-ից և դեպի ԱՄՆ դրամական փոխանցումներ Moneytun վճարային համակարգով
- 10 Փտվ, 2026
- EasyWallet
Moneytun վճարային համակարգով արդեն հնարավոր է EasyPay-ի մասնաճյուղերում ստանալ փոխանցումներ ԱՄՆ-ից Հայաստան և կատարել փոխանցումներ Հայաստանից ԱՄՆ։
Փոխանցման պայմանները
- Փոխանցումները կատարվում և ստացվում են կանխիկ գումարով․ սպասարկվող արժույթներն են դրամը և ԱՄՆ դոլարը։
- Գումարի ստացման համար միջնորդավճար չի գանձվում։
- Գումարի կատարման համար գանձվում է 1,5% միջնորդավճար, նվազագույնը՝ 500 դրամ։
- Փոխանցումներ հնարավոր է իրականացնել ԱՄՆ-ում Moneytun-ը սպասարկող բոլոր կետերից և հակառակ ուղղությամբ։
Ի՞նչ է անհրաժեշտ գումարի փոխանցման համար
- Ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ,
- նշել փոխանցվող գումարի չափն ու արժույթը, ինչպես նաև գումարի ստացման երկիրն ու քաղաքը,
- նշել ստացողի անունը և ազգանունը։
Ի՞նչ է անհրաժեշտ գումարի ստացման համար
- Ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ,
- հայտնել փոխանցման ունիկալ կոդը,
- նշել գումարի չափն ու արժույթը և այն երկիրն ու քաղաքը, որտեղից կատարվել է փոխանցումը,
- նշել փոխանցողի անունը և ազգանունը։
Հավելյալ հարցերի դեպքում կարող ես կապվել մեզ հետ +374 11 261 261 հեռախոսահամարով կամ գրել մեր ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջին։
Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար
Հայտը հաջողությամբ ուղարկվեց