EasyPay-ը և SkyLabs կրիպտոհարթակը սկսել են համագործակցություն, որի շրջանակում դու կարող ես համալրել SkyLabs-ի հաշիվը easywallet հավելվածի և EasyPay տերմինալների միջոցով։
Դրա համար անհրաժեշտ է easywallet-ի կամ EasyPay տերմինալի «Ծառայություններ» բաժնից ընտրել «Կրիպտոդրամապանակ», ապա՝ «ՍքայԼաբս», մուտքագրել ստացողի հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ) և գումարը, որը փոխանցվում է SkyLabs-ի հաշվին դրամով։ Իսկ արդեն SkyLabs-ի դրամապանակում կարող ես փոխարկել այն նախընտրելի կրիպտոարժույթի։
Մեկ գործարքի սահմանաչափը տերմինալով՝ 100-ից 100 000 դրամ։ Միջնորդավճարը՝ 1% (նվազագույնը 400 դրամ)։
Մեկ գործարքի սահմանաչափը easywallet-ով՝ 1000-ից 400 000 դրամ։ Միջնորդավճարը՝ 1% (նվազագույնը 100 դրամ)։
Հակառակ ուղղությամբ՝ SkyLabs-ի դրամապանակից easywallet հաշվին, գործարքներ նույնպես կարող ես կատարել․ այս դեպքում easywallet հաշվին գումարը մուտքագրվում է դրամով։
SkyLabs-ը հիմնադրվել է 2021 թ․-ին և ներկայացնում է Հայաստանում կրիպտոտերմինալների առաջին և ամենամեծ ցանցը, ինչպես նաև կրիպտոդրամապանակ, որով հնարավոր է վաճառել և փոխանակել մի շարք կրիպտոարժույթներ։
Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար