EasyPay տերմինալներում անհրաժեշտ է անցնել նույնականացում որոշ գործարքներ իրականացնելու համար

  • 02 Ապր, 2026
  • Նորություններ

Սիրելի հաճախորդ, EasyPay վճարային տերմինալներում այսուհետև անհրաժեշտ կլինի անցնել նույնականացում որոշ գործարքների՝ մասնավորապես ավանդի, քարտի և հաշվի համալրումների իրականացման համար։

Կարևոր․ այլ գործարքներ, այդ թվում՝ վարկերի մարումներ կատարելու համար նույնականացում անհրաժեշտ չէ։

Նույնականացման համակարգը ներդրվում է Կենտրոնական բանկի կարգավորիչ պահանջներին համապատասխան։

Վճարային տերմինալում կառաջարկվի անցնել նույնականացում easywallet հավելվածով կամ imID-ով։

easywallet-ով նույնականանալու համար անհրաժեշտ է՝

  1. մուտք գործել easywallet,
  2. հավելվածով սքանավորել տերմինալի էկրանին ցուցադրված QR կոդը,
  3. հաստատել հավելվածում բացված պատուհանը։

imID-ով նույնականանալու համար անհրաժեշտ է՝

  1. մուտքագրել այն հեռախոսահամարը, որով բջջային օպերատորի հետ ակտիվացվել է imID-ն,
  2. հեռախոսում բացված պատուհանում մուտքագրել imID PIN կոդը։

ՆՈՐ. Այժմ EasyPay տերմինալներում հնարավոր է նույնականանալ նաև ArcaQR-ով։ Որպես նույնականացման մեթոդ անհրաժեշտ է ընտրել ArcaQR-ը և սքանավորել QR կոդը MyAmeria կամ AraratMobile հավելվածով։

Կարևոր է իմանալ, որ նույնականացման տվյալները փոխանցվում են միայն նույնականացման համապատասխան համակարգին։ Տվյալների մշակումն իրականացվում է գործող իրավական և տվյալների պաշտպանության պահանջներին համապատասխան։

Շնորհակալ ենք վստահության համար։

Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար