Կարևոր․ կատարողական վարույթի մասին օրենքով նախատեսված սահմանափակումների մասին
- 12 Մայ, 2026
- Նորություններ
ՀՀ օրենսդրության փոփոխության համաձայն՝ 2026 թվականի մայիսի 7-ից «Կատարողական վարույթի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումները կտարածվեն նաև էլեկտրոնային դրամապանակներում առկա դրամական միջոցների վրա։
Եթե ունենաս հարկադիր կատարման ենթակա ակտ, քո easywallet հաշվին առկա գումարը կարող է մասամբ կամ ամբողջությամբ արգելադրվել և/կամ բռնագանձվել։ Այս դեպքում դու կտեղեկացվես հավելվածում ծանուցման միջոցով։
——————————————————————————————————————
Ինչպես մարել պարտքը
Պարտքը մարելու համար անհրաժեշտ է easywallet հավելվածի «Պետական վճարումներ» բաժնից ընտրել «ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն»-ը, լրացնել համապատասխան դաշտերն ու կատարել վճարումը։
Պարտքի մարումից հետո հաշվի ապաարգելադրումը կատարվում է ինքնաշխատ կերպով մեկ աշխատանքային օրվա ընթացքում։
Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար