Աշխարհի առաջնության կանխատեսումներ ու 1000 մրցանակներ easywallet-ում
- 10 Հուն, 2026
- Նորություններ
Դու է՞լ ես ֆուտբոլ դիտելիս ընկերներիդ հետ վիճում խաղի արդյունքի շուրջ ու վստահ պնդում, թե ով է հաղթելու։ Եկել ենք ասելու, որ քո ֆուտբոլային կռահումները այժմ հնարավորություն են տալիս քեզ շահելու 6,000,000 դրամ ընդհանուր մրցանակային ֆոնդի քո բաժինը։ 2026-ի Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեծ մեկնարկին զուգահեռ՝ հունիսի 10-ից easywallet հավելվածում գործարկվում է ֆուտբոլային խաղերի կանխատեսումների հարթակ։ Գուշակիր խաղերի հաշիվները, կուտակիր միավորներ և հայտնվիր լավագույնների շարքում։
Ինչպես է աշխատում հարթակը
easywallet-ում դու այսուհետև կտեսնես Ֆուտբոլի աշխարհի առաջնության կոճակ հենց գլխավոր էջում։ Սեղմելով այդ կոճակին՝ մուտք կգործես հատուկ հարթակ, որտեղ կարող ես անել քո կանխատեսումները։ Խաղերի արդյունքների վերաբերյալ ճիշտ կանխատեսումների դիմաց ստանում ես միավորներ։ Որքան ճիշտ կանխատեսում, այնքան բարձր դիրք վարկանիշային աղյուսակում։ Որքան վարկանիշային բարձր դիրք, այնքան մեծ մրցանակ։
Ովքեր են հաղթելու և ինչպես են բաշխվելու մրցանակները
Այս խաղում հաղթողները շատ են։ Յուրաքանչյուր ճիշտ կանխատեսման համար մասնակիցը ստանում է միավորներ և զբաղեցնում իր դիրքը վարկանիշային աղյուսակում։ Մրցույթի ավարտին վարկանիշային աղյուսակի առաջին 1000 տեղերը զբաղեցրած մասնակիցները կստանան դրամական մրցանակներ։ Մրցանակի չափը Internal կախված կլինի քո զբաղեցրած հորիզոնականից։ Մրցանակը մուտքագրվելու է քո դրամապանակի հաշվին easycoin-ների տեսքով։ 1 easycoin = 1 դրամ։
Կարևոր է իմանալ
Եթե մասնակիցները հավասար միավորներ ունենան, առավելությունը կտրվի այն մասնակցին, որն ավելի վաղ է հասել այդ միավորների քանակին։ Այնպես որ շտապիր առաջինը գրանցել քո կանխատեսումը։ Քո կանխատեսումը կարող ես կատարել մինչև տվյալ խաղի պաշտոնական մեկնարկը։ Խաղի սկսվելուց հետո այն ենթակա չէ փոփոխման կամ չեղարկման։
Ինչպես մասնակցել. 3 պարզ քայլ
Մասնակցությունն անվճար է և բացառապես առանց որևէ խաղադրույքների։ Քեզնից ընդամենը պահանջվում է՝
- Ներբեռնել կամ բացել easywallet հավելվածը
- Անցնել նույնականացում (եթե դեռ չես անցել)
- Սեղմել Ֆուտբոլի աշխարհի առաջնության կոճակը հիմնական էջից, կատարել խաղերի կանխատեսումներ և կուտակել միավորներ։
Խաղարկության ընթացքին, միավորների բաշխմանը, մրցանակներին ու այլ մանրամասների կարող ես ծանոթանալ այստեղ։
Մաղթում ենք քեզ դիպուկ կանխատեսումներ ու մեծ հաղթանակներ։
Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար