Նոր․ տերմինալով փոխանցումներ Ռուսաստանի Տ-Բանկ

  • 01 Հուլ, 2026
  • Նորություններ

Դու կարող ես դրամական փոխանցումներ կատարել Ռուսաստանի Տ-Բանկ ոչ միայն easywallet հավելվածով, այլև EasyPay-ի վճարային տերմինալներով։ Փոխանցում կատարելու համար հարկավոր է իմանալ միայն ստացողի հեռախոսահամարը։ Փոխանցումներն ակնթարթային են։

Ինչպես կատարել փոխանցում

Տերմինալի գլխավոր էջում սեղմիր «Փոխանցումներ Ռուսաստան» կոճակը։ Մուտքագրիր ստացողի հեռախոսահամարը և փոխանցվող գումարի չափը դրամով։ Հաստատելուց հետո էկրանին կտեսնես ստացողի տվյալները և գումարի վերջնական չափը ռուբլով։ Մուտքագրիր գումարը տերմինալի մեջ և ավարտիր գործարքը։

Պայմաններ ու սահմանաչափեր

  • Մեկ գործարքի սահմանաչափը՝ 100-ից 100․000 դրամ
  • Օրական մինչև 20 փոխանցում
  • Օրական մինչև 150․000 ռուբլուն համարժեք դրամ
  • Ամսական մինչև 5․000․000 ռուբլուն համարժեք դրամ
  • Միջնորդավճարը՝ 500 դրամ յուրաքանչյուր փոխանցման համար

Կարևոր է իմանալ․ Տերմինալով Տ-Բանկ դրամական փոխանցումներ կատարելու համար անհրաժեշտ է անցնել նույնականացում տերմինալում easywallet-ի միջոցով։ Իսկ թե ինչպես, պատմել ենք այստեղ։

Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար