Կազմակերպում ենք տասը նոր iPhone-ի խաղարկություն, որն ուժի մեջ է մինչև սույն թվականի հոկտեմբերի 10-ը։
Ինչպես մասնակցել խաղարկությանը
- Կատարիր բանկային քարտի, հաշվի կամ ավանդի համալրում EasyPay տերմինալում
- Անցիր նույնականացում տերմինալում հետևյալ եղանակներից մեկով՝ easywallet, imID, Arca QR, ՀԾՀ, բանկային քարտ։
Եթե անցել ես նույնականացում easywallet-ով, խաղարկությանը մասնակցելու համար պարզապես հաստատիր արդեն իսկ լրացված հեռախոսահամարը տերմինալի էկրանին։ Այլ եղանակով նույնականանալու դեպքում լրացրու հեռախոսահամարդ և հաստատիր մասնակցությունդ։
Ամեն ինչ մասնակցության տոմսերի մասին
Յուրաքանչյուր հաջող գործարքի համար կստանաս մասնակցության տոմս։
easywallet-ով նույնականացումը քեզ կտա մասնակցության 5 տոմս, այլ եղանակներով նույնականացումը՝ 1-ական տոմս։
Կատարված ամեն գործարք մեծացնում է շահելու հավանականությունը։
Դու կտեսնես քո մասնակցության տոմսերի քանակը, երբ մուտք գործես easywallet այն հեռախոսահամարով, որով տերմինալում հաստատել ես մասնակցությունդ։ Տոմսերիդ քանակի մասին նաև կստանաս SMS հաղորդագրություն խաղարկության ավարտից առաջ։
Հաղթողները կորոշվեն թվային պատահական ընտրության համակարգի միջոցով։
Խաղարկության մասին ավելին կարող ես իմանալ promo.easypay.am կայքում։ Իսկ պայմաններին և դրույթներին կարող ես ծանոթանալ այս հղումով։
Մաղթում ենք հաջողություն։
Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար