Ամանորը՝ երեխաներին

Ամանորը՝ երեխաներին

Կորպորատիվ միջոցառման փոխարեն մանկական ուսուցողական միջոցառում
  • 26 Դեկ, 2020
  • Նորություններ

Ամանորը՝ երեխաներին

Տարին հեշտ չէր, նույնիսկ կարելի է վստահ ասել, որ ամենաբարդն էր, հատկապես մեր երկրի համար։ Սակայն տարեվերջը դրական տրամարդությամբ անցկացնելը շատ կարևոր է՝ գալիքի նոր հույսերի համար։ Մեր հույսն ու ուրախ ակընթարթները կապված են երեխաների հետ, ովքեր ոչ մի դեպքում չպետք է շարունակեն մեր տխուր ապրումները և պետք է զինվեն ապագայի հանդեպ միայն լավատեսությամբ և մանկական լույսով։



Այս տարի, մենք որոշեցինք ուրախացնել երեխաներին՝ պարգևելով նրանց ուսուցողական-ժամանցային հետաքրքիր օր։ EasyPay ընկերությունն այս տարվա ավանդական կորպորատիվ միջոցառման փոխարեն կազմակերպել էր միջոցառումներ աշխատակիցների երեխաների համար։

Երեխաները այցելեցին ծնողների աշխատավայր: Այս պահը շատ կարևոր էր, որովհետև գրեթե բոլոր երեխաներին հետաքրքիր էր տեսնել իրենց ծնողների աշխատավայրը և մասնակցել Ամանորյա ուրախ միջոցառմանը։ Միջոցառման ամենահուզիչ և կուլմինացիոն պահերից էր երեխաների տոնածառ զարդարելը, երբ երեխաները իրենց ձեռքով պատրաստած խաղալիքները կախում էին եղևնուց։ Մի պահ կարծես կերպարանափոխելով վերջինիս և դարձնելով նրան«Հուսո Ծառ»։ Հոգի ջերմացնող այս պահին մենք բոլորս հասկացանք, որ ապագան հուսալի ձեռքերում է։


Մանկական միջոցառման վերջում, բոլոր հնարավոր զվարճալի և ուսուցողական խաղերից հետո, գրասենյակ այցելեց բոլորի կողմից սպասված Ձմեռ Պապը։

Միջոցառման մանրամասները կարող եք տեսնել լուսանկարներում։





Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար