Ինչպես կատարել QR վճարումներ

Ինչպես կատարել QR վճարումներ

QR վճարումները պարզ են և հարմար
  • 26 Հնվ, 2021
  • EasyWallet
Ինչպես կատարել QR վճարումներ

Անկանխիկ վճարումները շատ տարածված են և հարմար վճարումներ իրականացնելու համար՝ խանութներում, սրճարաններում և ժամանցի այլ վայրերում։ QR վճարումները պարզ են և հասանելի։ QR վճարումները նվազեցնում են կանխիկի շրջանառությունը և շփումը, ինչը Կոռոնավիրուսի համաճարակի կանխարգելման կարևոր կետերից է։
EasyWallet հավելվածը թույլ է տալիս իրականացնել անկանխիկ վճարումներ QR-ի միջոցով տարբեր վաճառակետերում, որոնց թիվը պարբերաբար աճում է։ EasyWallet հավելվածով կարելի է շատ հեշտությամբ իրականացնել QR վճարումներ՝ ընդամենը մի քանի ակնթարթում և առանց որևէ միջնորդավճարի։EasyWalletհավելվածովQR վճարումներ իրականցնելու համար անհրաժեշտ է․

  • Մուտք գործել հավելված և ընտրել գլխավոր բաժնից QR նշանը։
  • Բացվում է տեսախցիկը, որն անհրաժեշտ է պահել համապատասխան QR-ի վրա և սկանավորել այն։
  • Սկանավորելուց հետո բացվում է վճարման էջը, որտեղ կարող եք ընտրել վճարման տարբերակը և մուտքագրել վճարվող գումարի չափն ու սեղմել վճարել կոճակը։

Տեղադրված հոլովակում կարող եք տեսնել, թե ինչպես կատարել QR վճարումներ EasyWallet հավելվածով։

Կատարված վճարումը կարելի է ստուգել Պատմություն դաշտում։

Այս մասին ավելի մանրամասն կարող եք իմանալ՝  այստեղ։

EasyWallet հավելվածը կարող եք ներբեռնել  Google Play-ում և  App Store-ում։

Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար