Ինչպես տեսնել վճարումների պատմությունը

  • 25 Հնվ, 2021
  • EasyWallet
Ինչպես տեսնել վճարումների պատմությունը

EasyWallet-ով կատարված ցանկացած վճարում պահպանում է համակարգում։ Բոլոր վճարումները, փոխանցումները և կատարված գնումները պահպանվում են EasyWallet-ի պատմություն բաժնում։ Պատմություն բաժինն առանձնացված է գործարքների մուտքերով և ելքերով։ Բաժնում երևում է գործարքների կատարման ամսաթիվը և անհրաժեշտ մնացած այլ տվյալները։ Յուրաքանչյուր գործարք ձևավորում է կտրոն, որը կարելի է ուղարկել էլեկտրոնային հասցեի, սոցիալական կայքեր և մեսենջերներ՝ ցանկացած օգտատիրոջ։

Պատմություն բաժինը հնարավորություն է տալիս կատարված վճարումը կրկնել։

Անհրաժեշտ է․

  • Ընտրել արդեն իսկ կատարված գործարքներից մեկը,
  • Սեղմել <<կրկնել վճարումը>> կոճակը
  • Նշել գումարի չափը, որը ցանկանում եք վճարել
  • Ընտրել վճարամիջոցն ու կատարել վճարումը։

Այսպես վճարման կատարման գործընթացը ավելի դյուրին է դառնում՝ առանց լրացուցիչ ինֆորմացիա մուտքագրելու և լրացնելու։
Պատմություն բաժնում կարելի է գտնել <<Իմ ծախսերը>> հատվածը։ Իմ ծախսերը բաժինը թույլ է տալիս ամսական և տարեկան կտրվածքով տեսնել EasyWallet-ով կատարված գործարքները և դրանց տոկոսային հարաբերացկությունը միմանց նկատմամբ՝ գրաֆիկական արտապատկերմամբ։
EasyWallet-ով վճարում կատարելու գործընթացն իսկապես հեշտ է և հարմար։

EasyWallet հավելվածը կարող եք ներբեռնել Google Play-ում և App Store-ում։

Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար