EasyPay - Վճարահաշվարկային կազմակերպություն ՀՀ-ում:

EasyPay 7 տարվա գործունեություն

  • 20 Հոկ, 2021
  • EasyPay

2014 թվականին ՀՀ-ում վճարային համակարգը ունեցավ շուկայական նոր խաղացողի՝ «EasyPay» անվամբ։

Ստորև ներկայացված է EasyPay-ի անցած ուղին՝ ինֆոգրաֆիկաներով։


EasyPay-ն իր աշխատանքային գործունեությունը սկսել է 8 տերմինալով։ Տարիների ընթացքում այդ թիվը բարձրացել է՝ դառնալով 3000 և շարունակում է գրանցել կայուն աճ։


Տերմինալների թիվը բաշխվում է ըստ ՀՀ մարզերի։ EasyPay-ը տարբերություն չի դնում թաղամասերի միջև՝ դա կլինի քաղաքի, թե՝ գյուղի։
1370-ը սպասարկում է Երևանում ապրողներին, իսկ 1650-ը՝ մարզաբնակներին։


Ըստ Ասիական բանկի տվյալների՝ 2019 թվականին ՀՀ տնտեսությունը 7․6 %-ով աճել էր՝ գրանցելով շրջանում ամենամեծ ՀՆԱ աճը։ Այս իրողությանը զուգահեռ՝ EasyPay-ում ևս գրանցվել է դրական տեղաշարժ՝ մարդկային ռեսուրսի տեսքով։ 2017- 2021 թվականներն ընկած ժամանակահատվածում EasyPay-ի աշխատակիցների թիվը 93-ից դարձել է 178։


2017 թվականին EasyPay-ը թողարկեց նաև օնլայն դրամապանակ՝ easywallet անունով (բառացի թարգմ․՝ պարզ դրամապանակ)։ easywallet օնլայն դրամապանակը 4 տարվա ընթացքում 470+ ծառայություն ունենալու մակարդակին է հասել և շարունակում է ընդլայնել իր հնարավորությունները։

Իսկ ինչ վերաբերում է EasyPay-ին, ապա ընկերությունն այսօր համագործակցում է պետական, ֆինանասական կառույցների, սննդի, ժամանցի կետերի, ինտերնետ և բջջային կապ ապահովող մի շարք կազմակերպությունների հետ՝ քաղաքացիներին ապահովելով պարզ վճարամիջոցներով։


Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար