Վճարիր պարզ` բոլորը մեկում

  • 12 Նոյ, 2021
  • EasyWallet

Արթնանալ, շտապել աշխատանքի, աշխատել, սպասել ընդմիջմանը, մտածել գործը լավ անելու մասին, ավարտել աշխատանքը, գնալ տուն, հագնել տնային հագուստը, պառկել, նայել պատին, մտածել կյանքի մասին ու քնել, որովհետև հաջորդ օրը նորից պետք է շուտ արթնանալ, մենամարտել զարթուցիչի հետ, գնալ աշխատանքի։
Սա քաղաքակիրթ աշխարհի առօրյան է, որից անմասն չի մնում 28 ամյա Աննան։

Աննան ՏՏ ոլորտի մասնագետ է, ապրում է մենակ ու այն էլ՝ ոչ հեռավոր Սարի թաղում։ Ունի շուն, մեքենա (պապայից ժառանգած)։

Ծրագրավորողի մասնագիտությունն Աննային դարձրել է հաշվենկատ ու ծրագրված կյանք վարող։ Եթե Երևանում խցանում է ու Մոնումենտի դիքը՝ անհաղաթահարելի, ապա Աննան ունի ալտերնատիվ ճանապարհներ, որոնք կշրջանցեն խցանումը։

Իսկ ֆինանսական հարցերն արագ լուծելու և ժամանակը ճիշտ կառավարելու համար ունի հավելված, որը կես կատակ, կես լուրջ՝ անձնական օգնական է։

Օրինակ՝ Աննան օգտվում է պարբերական վճարումների հնարավորությունից ու նախապես պլանավորում վարկի մարումը, կոմունալ վճարները։ Հավելվածը աշխատավարձից հետո ավտոմատ կերպով գանձում է մարումներին ենթակա գումարները։Պարբերական վճարումներից սքրին-օրինակ
Մինչև հավելվածի ի հայտ գալը Աննայի դրամապանակում քարտային խառնաշփոթ էր։ Վճարումներ կատարելիս, ամեն անգամ որոնողական աշխատանքներ էին սկսվում։ Դրա համար էլ Աննան որոշեց ունենալ հավելված, այնտեղ կցել բանկային քարտերն ու համակարգել ամեն բան։

Կցված բանկային քարտերից սքրին-օրինակ

Մեքենա վարելու դասերը լավ է հիշում, բայց երբեք չի կարողանում կռահել, թե բազմամեքենա այս քաղաքում՝ որ վարորդը կմոռանա վարորդական հմտություններն ու 1-ին գծից կտրուկ անցում կկատարի 3-րդ գծին։ Դրա համար էլ հավելվածով վճարում է ԱՊՊԱ-ի դիմաց՝ նախապես ապահովագրելով իր երթևեկությունը։ Դե լավ, հանուն արդարության ասենք, որ Աննան մեկ-մեկ խախտումներ է անում ու վճարում է նաև ՃՈ տուգանքները։ԱՊՊԱ վճարման տարբերակից սրքին-օրինակ

Իսկ ուրբաթ երեկոն առանձնահատուկ տոն է Աննայի համար։ Նշանակում է՝ գալիս է «ուիքենդը» (ընկերական հանդիպումներ, ժամանց ընտանիքի հետ և իհարկե, էլ ի՞նչ հանգստյան օրեր առանց «PUBG»-ի)։ Խաղային հաշիվների համալրման համար ևս օգտագործում է հավելվածը։ Ոչ երնեկ այն խաղացողներին, որ օդապարիկով իջնում են խաղադաշտ, սկսում վազել, գտնում պատ, որ իրենց չկրակեն, մեկ էլ՝Խաղային հատվածից սքրին - օրինակ

Ամեն ամսվա վերջին կիրակին կարևոր օր է Աննայի համար։ Նա մոտենում է պատուհանին․ նկատում երկնքում փայլող Բևեռային աստղն ու հասկանում, որ եկել է պահը։ Ստուգում է շան ջուրը բավական է, թե չէ, աղբը գցել է, թե չէ, հետո փակում դուռն ու լույսերն անջատելով շտապում իր սենյակ։

Ժամանակն է իմանալ ճշմարտությունը, թե որքան է չարաշահել իր բյուջեն, որ ծախսը պետք է կրճատի, որ կարողանա գնել նոր մեքենա, իսկ հետագայում կարողանա նաև ճամփորդել, տեսնել Չինական պատը, Նոր Զելանդիայի կովերին, կամ գոնե գնալ Արագածի փեշերին խաշ ուտելու։

Ինֆոգրաֆիկ սքրին-օրինակ

Աննան սիրում է արագություն, ժամանակի ճիշտ կառավարում, պարզ միջոցներով՝ բարդ իրավիճակների լուծումներ, դրա համար էլ իր «օգնականը» EasyPay ընկերության օնլայն դրամապանակն է easywallet-ը, վճարում է պարզ՝ բոլորը մեկում։

Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար