Դու կարող ես դրամական փոխանցումներ կատարել Ռուսաստանի Տ-Բանկ ոչ միայն easywallet հավելվածով, այլև EasyPay-ի վճարային տերմինալներով։ Փոխանցում կատարելու համար հարկավոր է իմանալ միայն ստացողի հեռախոսահամարը։ Փոխանցումներն ակնթարթային են։
Ինչպես կատարել փոխանցում
Տերմինալի գլխավոր էջում սեղմիր «Փոխանցումներ Ռուսաստան» կոճակը։ Մուտքագրիր ստացողի հեռախոսահամարը և փոխանցվող գումարի չափը դրամով։ Հաստատելուց հետո էկրանին կտեսնես ստացողի տվյալները և գումարի վերջնական չափը ռուբլով։ Մուտքագրիր գումարը տերմինալի մեջ և ավարտիր գործարքը։
Պայմաններ ու սահմանաչափեր
- Մեկ գործարքի սահմանաչափը՝ 100-ից 100․000 դրամ
- Օրական մինչև 20 փոխանցում
- Օրական մինչև 150․000 ռուբլուն համարժեք դրամ
- Ամսական մինչև 5․000․000 ռուբլուն համարժեք դրամ
- Միջնորդավճարը՝ 500 դրամ յուրաքանչյուր փոխանցման համար
Կարևոր է իմանալ․ Տերմինալով Տ-Բանկ դրամական փոխանցումներ կատարելու համար անհրաժեշտ է անցնել նույնականացում տերմինալում easywallet-ի միջոցով։
Իսկ թե ինչպես, պատմել ենք այստեղ։
Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար
Հայտը հաջողությամբ ուղարկվեց