AirPay, FacePay, PayPal և այլ ինովացիոն համակարգեր

  • 05 Օգս, 2021
  • Նորություններ

Այսօր լույսի արագությունն ու տեխնոլոգիական նորարարությունները` կես կատակ-կես լուրջ հավակնում են դառնալ մրցակիցներ․
Դրամապանակներին փոխարինում են օնլայն դրամապանակները, բանկային քարտերին` օնլայն վճարամիջոցները և այսպես շարունակ։

Տեխնո կյանքի լավագույն, ինովացիոն վճարատեսակների հետ ծանոթացիր ստորև՝

NFC - Near field communication - անգլերենից թարգմանաբար՝ մոտ տարածության կոմունիկացիա։

2014 թվականին թողարկվեց անլար համակարգ, որը հնարավորություն է տալիս տարբեր սարքերին փոխանակվել ինֆորմացիաներով։ Համակարգի գործելու հեռավորությունը 10 սմ է։ Շատերին թվում է, թե NFC-ն փոխարինում է Bluetooth-ին, սակայն այն պարզապես ֆայլերի փոխանակման անվտանգ միջոց է։
Այն հնարավորություն է տալիս առանց քարտերի կատարել վճարումներ, հաճախ փոխարինում է վճարային մի շարք համակարգերին։


NFC-ն այնքան պահանջարկային և տարածված ծրագիր է, որ արևմուտքում դժվար հանդիպես մարդկանց, ովքեր քարտով, կամ թղթադրամով վճարում են կատարում։ Այնտեղ մարդիկ գնում են խանութ, մետրո և այլ տեղեր, հեռախոսը մոտեցնում դրամարկղին և NFC-ի շնորհիվ կատարում վճարումներ։


Amazon Pay - Ամազոն ընկերության կողմից թողարկված ծրագիր։

Amazon ընկերությունն ունի փոքրիկ, կլոր սարքեր, որոնց անունը Alexa է։ Այն կատարում է բազմաթիվ գործողություններ։ Ասենք՝ հրահանգով միացնում է երաժշտություն, դառնում է լավ զրուցընկեր և «խելացի տան» գլխավոր հովանավոր։




Բացի նշված գործողություններից, այն իր մեջ ունի Amazon Pay համակարգ, որը մարդու ձայնը ընկալելով՝ այն գրանցում է ձայնային բազայում, նույնականացնում և ապահովում ձայնի միջոցով գնումներ կատարելու գործընթացը։


AirPay - տարածաշրջանում առաջին ինովացիոն վճարամիջոցը։

Հայաստանում ևս կարելի է գտնել ինովացիոն վճարամիջոց, որի փոխանցումը օդով է լինում։ Այս ծրագիրը պատկանում է EasyPay ընկերությանը։ EasyPay-ն ունի easywallet օնլայն դրամապանակ, որտեղ կարելի է գտնել AirPay վճարամիջոցը։

Ծրագիրը գործում է Bluetooth-ի օգնությամբ։ Փոխանցում կատարելիս հարկավոր է պահպանել մինչև 10 մետր հեռավորությունը։


AirPay-ով պահպանվում է սոցիալական հեռավորությունը։ Ծրագրով գործարք կատարելիս չի պահանջվում PIN կոդ, QR կոդ կամ բանկային քարտ։


FacePay - անգլերենից թարգմանաբար՝ դիմային վճարում։

Չինաստանում 100 միլիոն մարդ օգտվում է դիմային վճարման համակարգերից։

Մոսկվայի մետրոներում տոմս գնելիս կարելի է տեսնել, որ մարդիկ վճարում են դեմքի սկանավորմամբ․ կա հավելված, որտեղ նախապես գրանցվում ես, անցնում դեմքի սկանավորում, ծրագիրը ֆիքսում է դեմքիդ չափսերը, տարբեր դետալներ և այլն։ Հետագայում մետրո գնալիս մոտենում ես սարքին, այն նկարում է դեմքդ, համեմատում հավելվածում ունեցած տվյալների հետ և ըստ հավելվածին կցված քարտի` կատարում վճարումը։


Այս վճարային տարբերակը օգնում է նվազեցնել հպումային գործողությունները։ Եթե մետրոյում ես, ապա խուսափում ես հերթերից, շատերից շուտ հասնում վագոնին և նստած գնում քո ուզած կայարան։


PayPal - էլեկտրոնային, վճարային համակարգ։

Առցանց վճարամիջոցների մասին խոսելիս սխալ կլինի, եթե չնշենք ծերուկ PayPal-ին։ Այն ամբողջ աշխարհում ճանաչված ծրագիր է, որն ունի 20 լեզու և հասանելի է բոլոր մայրցամաքներում։ PayPal-ը ոչ միայն օնլայն դրամապանակ է, այլ նաև ունի գնորդների համար հատուկ կանոնակարգ․ եթե գնել ես իր, որը ցանկանում ես վերադարձնել, իսկ խանութը պնդում է հակառակը, ապա դիմում ես լրացնում, նշում՝ ինչու մեղավոր չես, և PayPal-ը, որպես միջնորդ-իրավաբան պաշտպանում է քո շահերը՝ ապահովելով գումարի վերադարձը։


Այսպիսինն են նորարարական վճարային համակարգերը, նրանք հեշտացնում են մեր կյանքը, նվազեցնում իրավիճակային ռիսկերը և ապացուցում, որ մարդը խելացի է, հնարամիտ և ստեղծարար։

Ներբեռնիր easywallet-ը և վճարիր AirPay-ով՝

Google Play

App Store


Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար