Լինում է, որ ծախսելիս նաև գումար ես վաստակում։ Այո, նման բան լինում է։ Դա առևտրային մշակույթի մեջ կոչվում է քեշբեք։
Ի՞նչ է քեշբեքը
Բառն արդեն իսկ հուշում է, որ այն Ամերիկայից է եկել՝ Cash + back = գումար + վերադարձ: Դեռ 90-ականներից ԱՄՆ-ում մարդիկ օգտվում էին քարտային վճարատեսակներից և ինչ-ինչ գնումների դեպքում ստանում էին բոնուսներ՝ կտրոնների տեսքով։ Որքան շատ գնում, այդքան շատ բոնուսային կտրոն։
Այսօր անգամ ֆիլմերում թուղթը փչացնելու փոխարեն՝ վճարումները հիմնականում կա՛մ քարտերով են լինում, կա՛մ հավելվածներով։
Ի՞նչ սկզբունքով է աշխատում քեշբեքը
Սա եռակողմ, հաջող համագործակցության ձև է, որի «բաժնետերերից» մեկը հենց դու ես։ Ինչպե՞ս, տես`
Դու բոնուսային համակարգի շրջանակում գնում ես կոշիկ
Քո գնած կոշիկի գնից կախված՝ որոշ տոկոսներ վերադառնում են քեզ
Վաճառակետը իր ամեն վաճառած ապրանքից գումար է տալիս քեշբեք սերվիսին
Քեշբեք սերվիսն իր հերթին իր ստացած գումարից որոշ մասը տրամադրում է գնորդին
Ո՞վ է շահում
Այս եռակողմ գործարքի արդյունքում ամեն կողմն ունենում է իր օգուտը՝
Վաճառակետն ունենում է գնորդներ, ապրանքներն ունենում են սպառում
Քեշբեք համակարգը դառնում է կամուրջ և ուղղորդում իր բաժանորդներին հատուկ հասցեներով, որոնց հետ ունի համագործակցություն
Գնորդը ունենում է իր երազած կոշիկները, ստանում է քեշբեք և հետագայում կուտակվող բոնուսներ, որոնք կարող է ծախսել հետագայում` կոշիկին համապատասխան հագուստ գնելու վրա
Քեշբեքի ի՞նչ տեսակներ կան
Քեշբեքը լինում է 3 տեսակ՝
Քարտային
Հավելվածային
Օնլայն դրամապանակ
Քարտային- Քարտային քեշբեքերը տարբեր են լինում։ Հնարավոր է, որ բանկը տրամադրի որևէ քեշբեքային հնարավորություն՝ իր հաճախորդը լինելու առիթով։ Օրինակ՝ բանկը համագործակցի քո գնած կոշիկի խանութի հետ, դու վճարես բանկային քարտով և արդյունքում բոլոր կողմերը գոհ մնան։ Հնարավոր է ունենաս «Visa» քարտեր և փոխանցումների դեպքում ընկերությունները քեշբեքեր տրամադրեն։
Հավելվածային- Օրինակ՝ դու օգտվում ես տաքսի կանչելու հավելվածից, այդ հավելվածում քո ամեն երթևեկությունից հետո կուտակվում են քեշբեքեր և մի օր էլ գուցե վճարելու փոխարեն, պարզապես օգտագործես կուտակված քեշբեքը։ Եվ այս սկզբունքով ցանկացած հաստատություն, որը մատուցում է վճարային ծառայություններ կարող է տրամադրել հավելված և քեշբեքեր։
Օնլայն դրամապանակ- Օնլայն դրամապանակի գլխավոր ուժը՝ ամեն բան մի վայրում տեսնելն է։ Եթե հավելվածային քեշբեքի դեպքում դու ներբեռնում ես մի շարք խանութների հավելվածներ և վատագույն դեպքում՝ խանութի փակվելիս հավելվածն այլևս անպիտան է դառնում, ապա օնլայն դրամապանակի դեպքում խանութի փակվելը չի ազդում քո գնումների վրա։
Ի՞նչ օնլայն դրամապանակ արժե ունենալ
Տարիների ընթացքում ոչ միայն ուրախ և լավ կյանքն է տեղափոխվել թվային աշխարհ, այլ նաև՝ վտանգավոր և տխուր։ Աշխարհում` ամեն օր տեղի են ունենում հաշվեհամարներից գողություններ։ Այդպիսի դեպքեր լինում են նաև Հայաստանում։ Հետևաբար օնլայն դրամապանակ ընտրելիս կարևոր է նաև ցանցահեններից ապահովագրված լինելը։
Անվտանգության տեսանկյունից վստահելի դրամապանակ է նաև EasyPay ընկերության easywallet օնլայն դրամապանակը։ easywallet-ով կարող ես՝
- Վճարել կոմունալ ծախսերը
- ՃՈ վճարումները (ինչպես նաև կայանատեղի )
(տուգանքներ, ավտոկայանատեղի տուգանք, արագաչափերի և տեսախցիկների գումար, ինչպես նաև՝ արտասահմանյան պետ․ համարանիշներով կատարված տուգանքները)
- Կարող ես կատարել պետական վճարումներ
(քարտերի համալրում, հաշիվների համալրում, ավանդների համալրում)
- Կատարել վարկի մարումներ
- Վճարել ապահովագրության համար
- Լիցքավորել բջջային կապը
- Վճարել ինտերնետի և հեռուստակապի համար
- Գումար փոխանցել արտասահմանյան էլեկտրոնային դրամապանակներին
- Վճարել կրթության համար
- Կատարել գնումներ առցանց հարթակներից
- Վճարել սոցիալական ցանցերում կատարվող գործառույթների դիմաց
- Վճարել խաղերի համար, ինչպես նաև՝ լիցքավորել բուքմեյքերական հաշիվը
Այս դրամապանակում կարող ես կցել նաև բանկային քարտերդ, կատարել գնումներ, փոխանցումներ և ստանալ հաճելի քեշբեքեր։
Ներբեռնիր easywallet - ն այս հղումներով՝
Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար