Բացել անվճար բանկային հաշիվ հնարավոր է easywallet-ում

  • 23 Հնվ, 2023
  • EasyWallet

Բացել անվճար բանկային հաշիվ հնարավոր է easywallet-ում

Այս տարի հուլիսի 1-ին էր, որ ընդունվեց նոր օրենք։ Այն վերաբերում է բոլոր օնլայն դրամապանակներին, այդ թվում՝ easywallet-ին։ Եվ ասում է, որ դրամապանակից օգտվելու համար անհրաժեշտ է նույնականանալ անձնագրով/ID քարտով ու դրամապանակին կցել բանկային քարտ։ Ընդ որում՝ պետք է կցել սեփական բանկային քարտը, հակառակ դեպքում կցումը չեղյալ կհամարվի։

Առաջացան մտավախություններ․ ոչ ոք պատրաստ չէր նման փոփոխության, և օգտատերերից շատերը չէին ցանկանում կցել իրենց բանկային քարտերը դրամապանակներին։

Հասկացանք, որ խնդրի լուծումը պարզ է․ հնարավորություն տալ քեզ ու մյուս օգտատերերին հենց դրամապանակում բացել բանկային հաշիվ և օգտագործել այն։

Այսպիսով՝ այժմ դու կարող ես բացել Հայէկոնոմբանկի և Էվոկաբանկի անվճար հաշիվներ easywallet-ում։ Բանկերի ցանկը կշարունակի համալրվել։ Իսկ իմանալու համար, թե ինչ կտա քեզ easywallet-ով բացված բանկային հաշիվը, շարունակիր կարդալ։

easywallet-ում հաշիվ բացելու 7 պատճառ

Արի տեսնենք, թե ինչ առավելություններ ունես՝ բացելով հաշիվ easywallet-ում։

1. Պարտավոր չես կցել քո բանկային քարտը, եթե չես ցանկանում

2. Հարմար է, եթե չունես բանկային հաշիվ

3. Կարիք չկա մոտենալ բանկի մասնաճյուղ կամ ներկայացնել փաստաթղթեր

4. Կարող ես բացել հաշիվ՝ անկախ գտնվելու վայրից

5. Անվճար է

6. Կարող ես լիցքավորել հաշիվդ EasyPay տերմինալների միջոցով

7. Կարող ես կանխիկացնել հաշվիդ փոխանցված գումարը բանկում։

Իսկ հիմա անցնենք հաշիվ բացելու քայլերին։

Բացենք հաշիվ easywallet-ում

Սկսենք սկզբից՝ ամենասկզբից․ ներբեռնիր easywallet-ը App Store-ից կամ Google Play-ից և գրանցվիր՝ լրացնելով դաշտերը։ Ապա նույնականացիր, որպեսզի կարողանաս բացել հաշիվ և օգտվել վերջինից։

Այս կարևոր փուլն անցնելուց հետո

• Գլխավոր բաժնում սեղմիր Բացել բանկային ԱՆՎՃԱՐ հաշիվ կոճակը

• Սեղմիր Բացել հաշիվ

• Մուտքագրիր տվյալներդ և սեղմիր Նույնականանալ էլ․ հասցեով կոճակը

• Lրացրու էլհասցեիդ ուղարկված կոդը և սեղմիր Հաստատել

• Ընտրիր բանկը (Հայէկոնոմբանկ կամ Էվոկաբանկ)

• Բացված էջում լրացրու տվյալներդ, էջի վերջում ծանոթացիր պայմաններին և դրույթներին՝ նշելով վանդակը, ապա սեղմիր Հաստատել։

Ահա և վերջ։ Տվյալների համապատասխանության դեպքում բանկը կհաստատի հաշիվդ, և դու կկարողանաս լիարժեք օգտագործել այն։ Բացված հաշիվը տեսնելու համար սեղմիր Վճարամիջոց կոճակը ներքևի աջ անկյունում, ապա Հաշիվներ։

Ապրիր ու վճարիր պարզ։

Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար